HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հարուցվել է քրեական գործ՝ Ալավերդիում ընտանիքի չորս անդամի մահվան դեպքի առթիվ

Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ չորս անձի մահվան դեպքի առթիվ:

Ինչպես հաղորդում է քննչական կոմիտեի լրատվական ծառայությունը, 2019 թվականի դեկտեմբերի 25-ին՝ ժամը 13:45-ին, «Ալավերդու բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ Ալավերդի քաղաքի Սանահին Սարահարթ թաղամասի բնակարաններից մեկում հայտնաբերվել են նույն բնակարանի՝ թվով չորս բնակիչներ՝ մահացած վիճակում:

Բնակարանի զննությամբ հայտնաբերել ամուսիններ՝ Յուրա Իսրայելյանի և Գայանե Ալեքսանյանի, ինչպես նաև նրանց՝ 2002 և 2004 թվականին ծնված անչափահաս երեխաների դիերը:

Դեպքի վայրի զննությամբ արձանագրվել է, որ գազի վառարանը գտնվել է միացված, իսկ գազաազդանշանային անվտանգության համակարգը՝ հոսանքից անջատված վիճակում:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 3-րդ մասով:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, հարցաքննվել են մի շարք անձինք:

Նախաքննությունը շարունակվում է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter