HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Արական սեռի զինապարտ քաղաքացիներին թույլատրել ստանալ անձնագիր 10 տարի ժամկետով․ նոր նախագիծ

Արդարադատության նախարարությունն առաջարկում է արական սեռի զինապարտ Հայաստանի քաղաքացիներին թույլատրել ստանալ անձնագիր 10 տարի վավերականության ժամկետով։ Այսինքն՝ անձնագրի տրամադրումը չի պայմանավորվի նախազորակոչային տարիքի կամ զինվորական ծառայության անցնելու փաստի հետ։ Նախարարության հաղորդմամբ՝ սա հնարավորություն կընձեռի վերջիններիս իրացնել իրենց իրավունքները տարբեր ոլոտներում։

Նման նախագիծ է Արդարադատության նախարարությունը ներկայացրել իրավական ակտերի նախագծերի միասնական կայքում։

Նշենք, որ «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» օրենքով՝ մինչև 16 տարեկան, ինչպես նաև 16 տարին լրացած նախազորակոչային տարիքի արական սեռի քաղաքացիներին անձնագիրը տրամադրվում է մինչև նրանց զորակոչային տարիքը լրանալը, իսկ զորակոչային տարիքը լրանալու դեպքում` պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ստացած տարկետման ժամկետով:

«Պրակտիկայում արական սեռի քաղաքացիներին ՀՀ քաղաքացու անձնագիր տրամադրելը զորակոչային տարիքի կամ զորակոչից ստացած տարկետման ժամկետներով պայմանավորելը խնդիրներ է առաջացնում անձանց համար՝ իրենց իրավունքներն իրացնելու ժամանակ»,-ընդգծել է նախարարությունը։

Նախարարության հաղորդմամբ՝ հաճախ են դեպքերը, երբ պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվող անձն օտարերկրյա պետություններում անցկացվող սպորտային, մշակութային, զինվորական կամ այլ միջոցառումների մասնակցելու համար հնարավորություն չի ունենում դուրս գալ Հայաստանի տարածքից, քանի որ անձնագիրը տրամադրվում է մինչև 18 տարին լրանալը: Բացի այդ, ներկայումս հանրակրթական 12-ամյա ծրագրի ավարտը փաստացի համընկնում է անձի 18 տարին լրանալու հետ, իսկ կրթությունը շարունակելու ցանկություն ունեցող արական սեռի քաղաքացիների կողմից թե Հայաստանում, թե օտարերկրյա պետություններում ընդունելության քննություններին մասնակցելու ընթացքում անձնագրի վավերականության ժամկետի հետ կապված ծագում են բազմաթիվ խնդիրներ, որոնք խոչընդոտում են կրթության իրավունքի լիարժեք իրացմանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter