HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՃՏՊ Գյումրի-Մայիսյան ավտոճանապարհին. կան տուժածներ

Դեկտեմբերի 27-ին, ժամը 17:48-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Գյումրի-Մայիսյան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ:

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ դեպքի վայր է մեկնել  մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Opel Astra G» (վարորդ՝ Հայկ Մ., ծնված 1980 թ.)  և «Nissan X-Trail» (վարորդ՝ Սերգեյ Պ., ծնված 1992 թ.) մակնիշների ավտոմեքենաները. կան տուժածներ:

Մինչև փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Nissan X-Trail» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորը՝ Արփինե Պ.-ն (ծնված 1987 թ.), տեղափոխվել են Գյումրու ԲԿ, որտեղ բժիշկները Սերգեյ Պ.-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ Արփինե Պ.-ն ստանալով համապատասխան բուժօգնություն` դուրս է գրվել:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներին՝ Ղուկաս (ծնված 2008 թ.) և Անահիտ (ծնված 1957 թ.) Մ.-երին: 

«Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայի ուղևորները՝ Ղուկաս (ծնված 2008 թ.), Անահիտ (ծնված  2011 թ.) և Տիգրան (ծնված 2014 թ.) Մ.-երը հոսպիտալացվել են «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց», որտեղ բժիշկները Ղուկաս Մ.-ի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր, իսկ Անահիտ և Տիգրան Մ.-երինը` միջին ծանրության:

«Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ուղևորները՝ Անահիտ Մ.-ն (ծնված 1957 թ.) և Լուսինե Գ.-ն (ծնված 1990 թ.),  հոսպիտալացվել են Գյումրու ԲԿ, որտեղ բժիշկները Հայկ և Անահիտ Մ.-երի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ Լուսինե Գ.-ն ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter