HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում տեղի ունեցավ «COP25-գործի՛ր հիմա»  լրագրողական մրցույթի մրցանակաբաշխությունը

Դեկտեմբերի 27-ին տեղի ունեցավ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրերի հայաստանյան գրասենյակի հայտարարած «COP25-գործի՛ր հիմա» լրագրողական մրցույթի մրցանակաբաշխությունը:

Միջոցառմանը ներկա էին Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Գոնզալո Սռանոն, Հայաստանում ՄԱԿ-Ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինը, ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանը, մրցույթին մասնակից լրատվամիջոցների ներկայացուցիչներ և այլ մասնակիցներ:

Մրցույթի նպատակն էր՝ լուսաբանել դեկտեմբերի 2-13-ը Մադրիդում տեղի ունեցած Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի կողմ երկրների 25-րդ համաժողովում Հայաստանի կողմից իրականացվող գործողություններն ու դիրքորոշումը:

«Հետք»-ի՝ կլիմայական փոփոխություններով պայմանավորված բնապահպանական խնդիրների մասին նյութը ևս ընդգրկվել էր մրցույթում և հաղթել:

Հաղթող են ճանաչվել ևս երկու լրատվամիջոցի ներկայացուցիչների պատրաստած նյութեր՝ Լիանա Գյոզալյանինը newsarmenia.am-ից և Արամ Դանիելյանի նյութը՝ news.am-ից:

«Գլոբալ կանխատեսումները կլիմայի փոփոխությունների վերաբերյալ մտահոգիչ են, վտանգված է մարդկանց առողջ կյանք ունենալու հնարավորությունը, Հայաստանի համար կարևոր հարց է, թե արդյո՞ք հաջորդ 20 տարիների ընթացքում Հայաստանը կունենա կայուն ջրի պաշար»,- նշեց  Հյաստանում ՄԱԿ-Ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինը:

ՄԱԶԾ կլիմայի փոփոխության ծրագրերի համակարգող Դիանա Հարությունյանը ասաց, որ 49 նյութերից ժյուրիի 4 անդամներն ընտրել են 3-ը։ Նա իր ելույթում նշեց, որ ընտրված աշխատանքներն ուսումնասիրելիս հասկացել են, որ թեման շատ բարդ է, և պատրաստ են աշխատանքներ տանել լրագրողնորի հետ կլիմայական և բնապահպանական թեմաները հանրամատչելի լուսաբանելու համար:

«Դեռևս մի քանի տարի առաջ Հայաստանը դիտարկվել է որպես տարածաշրջանի չորրորդ ամենախոցելի երկիր։ Լինելով հանածո չարտադրող, այլ ներկրող երկիր՝ մենք ամենախոցելիների շարքում ենք, այստեղ Հայաստանի ձայնը պետք է շատ լսելի լինի, և նման միջոցառումները՝ կազմակերպված մեր գործընկերների հետ, պետք է խրախուսվեն»,- իր ելույթում նշեց ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանը:

Անյա Սարկիսովա

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter