HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ուրուգվայում առգրավվել է 4,4 տոննա կոկաին՝ մոտ 1 միլիարդ դոլար արժողությամբ

Ուրուգվայի իշխանությունները հայտնել են, որ առգրավել են կոկաինի հսկայական խմբաքանակ՝ 4,4 տոննա: Սա ռեկորդ է երկրի պատմության մեջ:

Կոկաինը առգրավվել է Մոնտեվիդեոյի նավահանգստում: Թմրանյութերը թաքցված էին սոյայի ալյուրով բեռնված արկղերում, որոնք պետք է ուղարկվեին աֆրիկյան Լոմե նավահանգիստ (Տոգոյի մայրաքաղաք):

Պաշտոնյաների կարծիքով՝ եթե այդ թմրամիջոցները վաճառվեին փողոցում, ապա այդ խմբաքանակի կբերեր մոտ 1 միլիարդ դոլարի եկամուտ:

Ուրուգվայը հաճախ օգտագործվում է՝ որպես տարանցիկ կետ՝ Լատինական Ամերիկայից Աֆրիկա և Եվրոպա թմրանյութեր տեղափոխելու համար: Նախորդ ռեկորդը սահմանվել էր նոյեմբերին, երբ իշխանությունները հայտնաբերել էին երեք տոննա կոկաին պարունակող բեռնարկղեր (նաև՝ Մոնտեվիդեոյում):

Ուրուգվայի ներքին գործերի նախարարությունը հաղորդել է, որ ոստիկանությունը ստուգայցեր է կատարել և ձերբակալել ագարակներից մեկի սեփականատիրոջը և նրա որդուն․ ագարակում ևս գտել են թմրադեղեր:

 

պատրաստեց՝ Անյա Սարկիսովան

Նյութի աղբյուրն ու լուսանկարը՝ bbc.com

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter