HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՊԲ-ի մի շարք զինծառայողներ ու պահեստազորայիններ ապահովվեցին նորակառույց բնակարաններով

Մարտունի քաղաքում դեկտեմբերի 29-ին կազմակերպված նորամուտի հանդիսավոր արարողությանը  շահառու զինվորականներից ու նրանց ընտանիքների անդամներից բացի մասնակցում էին նաև ԱՀ նախագահ Բակո Սահակյանը, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը, անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանը, ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանը, պաշտոնատար այլ անձինք:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ բացման արարողության ընթացքում հնչել են շնորհավորանքի ու երախտագիտության խոսքեր, ընդգծվել նախկին ու գործող զինվորականների բնակարանային պայմանների բարելավման կարևորությունը առավել պաշտպանված հայրենիք, մարտունակ ստորաբաժանումներ ու ամուր ընտանիքներ ունենալու համատեքստում:

Նշենք նաև, որ բացի թվով 44 նոր բնակարաններից, մի շարք նախկին զինծառայողների էլ բնակարանային պայմանների բարելավման նպատակով հանձնվել են դրամական փոխհատուցումներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter