HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախի պաշտպանության նախարարը ներկա է գտնվել զինծառայողների եւ երեխաների մասնակցությամբ ամանորյա տոնահանդեսին

Դեկտեմբերի 29-ին Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանի ուղեկցությամբ այցելել է հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զինավաններից մեկը և ներկա գտնվել զինծառայողների ու երեխաների մասնակցությամբ ամանորյա տոնահանդեսին:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն՝ նույն օրը բանակի հրամանատարն այցելել է նաև հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքեր: Կարեն Աբրահամյանը հետաքրքրվել է մարտական հերթապահության մեջ ընդգրկված անձնակազմի տրամադրությամբ և հուզող խնդիրներով, տեղում ծանոթացել օպերատիվ-մարտավարական իրադրությանն ու սոցիալ-կենցաղային պայմաններին, շնորհավորել դիրքապահ անձնակազմին գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապացությամբ՝ վստահություն հայտնելով, որ 2020 թվականը ևս կլինի նորանոր հաղթանակների ու նվաճումների տարի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter