HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Կրթության վարչության պետն ու ուսմասվարը՝ գյուղապետի արածի մասին

Սյունիքի մարզի Հարթաշեն համայնքի ղեկավար Ազատ Ղուկասյանի՝ 14-ամյա աղջնակի հետ կատարածի առնչությամբ «Հետքը» զրուցեց Սյունիքի մարզպետարանի կրթության վարչության պետ Լյուդվիգ Հարությունյանի եւ դպրոցի ուսմասվար Ալվարդ Հայրապետյանի հետ: Տնօրեն Սիրազարդ (Սիրուն) Մկրտչյանի հեռախոսն անջատված է:

«Հետքի» հարցերին պատասխանում է Սյունիքի մարզպետարանի կրթության վարչության պետ Լյուդվիգ Հարությունյանը

Պարոն Հարությունյան, դեպքից տեղյա՞կ եք:

Շաբաթ օրը նման ասեկոսեներ են եղել, ճիշտն ասած՝ ես այդ օրը օլիմպիադայի եմ եղել, կիրակի օրն անմիջապես պահանջել եմ, որ տնօրեն Սիրազարդ Մկրտչյանը գա էստեղ: Հարց տվեցի, ասաց՝ որոշակի բաներ ինձ համար պարզ չեն՝ Ազատի հետ կապված: Դե, իրա ասելով՝ դրան ոչ ձերբակալել են, ոչ բռնել են, ասում է՝ ոչ մի հիմք չկա…

Որեւէ ինֆորմացիա ճշգրիտ չունեմ, ինքը լուրջ ինֆորմացիա չտվեց, ասաց, որ ֆիզկուլտուրայի ժամին մի 15 րոպե ուշացումով է գնացել, երեխաները եկել ասել են՝ բա, հենա առանձին սենյակում, ես էլ ասացի՝ ուրեմն գնացեք անմիջապես էդ հարցերը պարզեք, եթե պետք է՝ վաղվանից հրամանով ազատեք դպրոցի ուսուցչի պարտականություններից:

Ինքը (գյուղապետ Ազատ Ղուկասյանը) համատեղող է, դպրոցի հիմնական աշխատող չէ:

Ազատ Ղուկասյանը ժամանակին նույն դպրոցի տնօրենն էր, ինչո՞ւ են իրեն հեռացրել:

Ինքն ընտրվել է գյուղապետ, երեւի էդ պատճառով, որովհետեւ էն ժամանակ ես չեմ եղել վարչության պետը, բայց դպրոցի տնօրեն եղել է:

Ասում են՝ սեռական ոտնձգությունների պատճառով է հեռացվել:

Եթե այդպիսի դատական գործ չի եղել, ես իրավասո՞ւ եմ նման բաներ ասելու:

Նման խոսակցություններ չե՞ք լսել:

Ազատի՞ նկատմամբ:

Այո:

Ճիշտն ասած... Բայց ինքը գյուղապետ ընտրվելու համար չի՞ ազատվել տնօրենի պաշտոնից:

Գյուղացիներն այլ բան են ասում:

Դե, գյուղացիներն ավելի լավ կիմանան, քան ես: Ես Կապանից եմ. շատ գիտե՞մ, թե էդ գյուղում ինչ է կատարվում:

«Հետքի» հարցերին պատասխանում է Հարթաշենի դպրոցի ուսմասվար Ալվարդ Հայրապետյանը

Տիկին Հայրապետյան, Դուք դպրոցի ուսմասվարն եք, գյուղապետի անվան հետ կապված այդ ի՞նչ միջադեպ է եղել:

Հաջորդ օրն իրենք եկել են մեր տուն՝ աղջկա բարեկամները, եկան մեր հայաթը, ասում են՝ բա դու խի՞ չես մեզ երեկ ասել: Ասում եմ՝ այ ժողովուրդ, էրեկ ի՞նչ ա եղել, որ ես ձեզ ասեմ, ո՞վ ա ասել ըտենց բան, դա զրպարտանք ա՝ մարդու նկատմամբ ըտենց բան ասել... Նախ՝ ես չեմ տեսել, ամենքն իրենց դասին են եղել, ասում է՝ էլի է էդ ձեւի դեպք եղել: Ես իսկի շոկի մեջ եմ, հիմա էլ չեմ հավատում, որովհետեւ ոչ ես տեսել եմ, ոչ էլ ինձ ասել են:

Եթե հանկարծ պատահեր, ես տեղյակ լինեի, ես նախօրոք իմ ուսուցչին կասեի, էդքան բան: Եթե հանկարծ պատահեր: Ես չեմ իմացել, բացարձակ, իսկ եթե հանկարծ իմանայի, ես կկանխեի՝ իմ ուսուցչի հետ խոսելով, էդքան բան:

Այսինքն՝ Ազատ Ղուկասյանի հետ խոսելով՝ կկանխեի՞ք դեպքը:

Բա իմ ուսուցչին կզգուշացնեի, եթե իմանայի, բայց չեմ իմացել:

Աշակերտները դպրոցի բակում արդարություն են բղավել, չե՞ք իմացել, թե ինչի համար են բղավում:

Դա մի քանի օր հետո է եղել արդեն իբր: Դա 4 օր հետո է եղել: Դեպքը շաբաթվա 3-րդ օրն է եղել՝ չորեքշաբթի:

Այսինքն՝ երեխաները կիրակի՞ օրը, երբ դպրոցում մարդ չկար, հավաքվել են դպրոցի բակում եւ արդարություն վանկարկել:

Չէ, կիրակի չէր, ուրբաթ է եղել, ուրբաթը կիրակի՞ է: Երկու օր հետո են եկել:

Իսկ լսե՞լ եք, որ նախկինում նման դեպքեր էլի են եղել:

Ո՞վ է ասում, ոչ մի ուսուցիչ էդ տեսակ բան չի ասել, էդպիսի բան չի եղել. նախկինում ոչ մեկը ոչ մի բան չի իմացել, ոչ էլ ես եմ իմացել, ոչ էլ մի ուրիշ ուսուցիչ: Որ հանկարծ պատահեր, ես իմանայի, ես իմ ուսուցչի հետ կխոսեի:

Հենց դեպքի պահին աշակերտները օգնության խնդրանքով ուսուցիչներին են դիմել, Հովհաննես Բաղդասարյանին նույնիսկ ոստիկանությունն է հարցաքննել...

Ես չգիտեմ, ես դասի եմ եղել: Ես ոչ տեսել եմ, ոչ էլ. հետո եմ լսել... Հովիկին տարել են ոստիկանություն, որովհետեւ էդ երեխան Հովիկին է պատահել, ասել է՝ ընկեր Բաղդասարյան, արի, ընկեր Բաղդասարյանն էլ դասի է եղել, չի գնացել: Դասարանն անտեր չի թողել, որովհետեւ էդ դասարանը մի ծայրում է, էն դասարանն էլ՝ մյուս ծայրում:

Ժամանակին Ազատ Ղուկասյանը եղել է դպրոցի տնօրենը, ինչո՞ւ են հեռացրել:

Չէ, չեն հեռացրել, ինքը՝ որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ, մնացել է աշխատանքի, ուղղակի տնօրենությունից են հեռացրել:

Ինչո՞ւ:

Դե, ինչ իմանամ, հեռացրել են, էլի:

Գյուղացիներն ասում են՝ նման դեպքի պատճառով:

Չէ, դեպքը նման չի եղել, դեպքը բոլորովին դրա նման չի եղել:

Իսկ ինչի՞ է նման եղել:

Ինչ իմանամ: Ես չգիտեմ՝ ինչի համար են հեռացրել, ուղղակի ինքը ֆիզկուլտուրայի ուսուցիչ մնացել է, տնօրենությունից են հեռացրել: Կարող ա՝ չեն հեռացրել, պիտի գյուղապետի ընտրություններ լինեին, ինքը, իրա դիմումի համաձայն, դպրոցի տնօրենության գործը թողել է, գնացել գյուղապետի ընտրությանը մասնակցել:

Մեկնաբանություններ (26)

Sona
Vaaaay sra nmanneri patjarov xi pti mer Gorisi pativ@ @nkni , sranc pti pashkeqov varenq or imanan in4a ...
աշակերտ
մի անասունի արածն չի կարող ստվեր քցել ողջ դպրոցի և ուսուցիչների անվան վրա դրան ժամանակին վտարել են ետ դպրոցից բայց գյուղացիների ջանքերով ընտրվել է գյուղապետ դւք եք ընտրել ում ? էք մեղադրում
Lilit
Cavot em @ndunum,erb hishum em bnakvum em Hartashenum:Voghbali usucchakan kolektiv,ete nuyn tarberakum liner yraqanchyrid 14-amya aghjnak@,inchpes kmotenaiq ayd harcin?tekuz karcum em,vor inchpes ays,aynpes el ayd depqum nuynpes matneri aranqov knaeiq,chem haskanum vaxenum eq ayd anpatkaric,te kul eq gnum?Menq ardarutyun enq pahanjum nman stor ararq gorcelu hamar:Da e Hartasheni dproci pateri nersum parpakvac storutyunneri arduynq@,u da el kochvum e krtakan hamalir,te................?
.........
Cheq el amachum, der asum eq, spasenq, tesnenq.... Parz chi, vor amen inch anelu en, vorpeszi kotsken exats@? U der harcnum el eq, te inchpes a gyughapet @ntrvel? Ay, vonc vor @ntrvel a, ed dzevov el tsatskelu en amen inch, der mi ban el heto inqn a gluxy govelu... Es amenatoghutyunn arajin angam chi voch tvyal gyughum, voch Gorisum, voch el marzum...
Gayane
Minchev amen inch chhastatvi voch mek chi kara chshmartoren asel vor ays marta ayt dzevi mi bana arel... Ov mi mart ira hasakin vor imanalov karoxa brnvel en el dprotsum aytpisi apush mi qayl kani... Im kartsiqov inch vor eghela karoxa yev sarqats mi ban lini.. hima voch mek chi kara hatuk voroshum katari.. gitem misht el unartartutyuna eghela bayts im hamar minchev yes apatsuyts chunenam, chem karox asel vor ayt marta meghavora... BAYTS yete aydpisi mi ban iskapes, iharke petqe patjvi u ira ararqi hamar patasxan ta.... Tsavumem katarvatsi hamar....
Գայանե
Ամաչեցի այդ ողջ համայնքի համար, ամաչեցի այդ մանկավարժական կոլեկտիվի համար, ամաչեցի ողջ հայ ազգի համար: Կա մի պարզ ճշմարտություն. մարդը միջւավայրի արդյունք է...: Մեղավոր են բոլորը: Երևույթը մեկ օրվա խնդիր չէ...: Սթափվիր իմ ժաղավուրդ և ճիշտ կառուցիր քո միջավայրը...: Սիրտս ցավում է...
haro
mi hat naek knnadatumek usuci4nerin var4ucyan petin kam kusakcucyan@ u mi angamel yevs hamozi4a tvum vor sxal mexadranqneren te gyuxapetin te kusakcucyan te mankavarjnerin yev te var4ucyan petin mardik in4 giten orenqov u orinakan enen asel vo4te anpatasxanatu barer spasek tox parzvi nor kartahaytvek
sona
ayd usucichner@ mortapashtner en. nranq doxum en irenc pashtoni hamar.dra hamar el vaxic irenc angragitutyunn en cuyc talis te ibr chgitem,chem tesel....dranc nmanner@ inqnakam piti hrajarven pashtonic.usmasvar@ moracel e vor inq@ ancamb xndirner uner ..... gyghapeti het .....het.ardarutyun@ khaxti.
Անի
Ժողովուրդ ասում են շեն չկա վեր շոն չինի,բայց այ Հարթաշենցիներ չեք զգում,վեր ծեր շները շա՜տ շա՜տ են:
Փառանձեմ
Ասեկոսեներ, վիժվածքներ, երեխայի կյանքի հետ եք խաղացել, ու ոչ լսել եք, ոչ տեսել եք: Մորթել ա պետք ձեր նմաններին, ում եք պաշտպանում, վաղը ձեր երեխան կարող է լինել, և ուր է նայում ոստիկանությունը, ինչի ձերբակալված չի այդ մանկապիղծը:
AnI
Arajin angam chi et depq@ vor texia unenum nuyn mardi dzerqov....chen patjel...... et dprozum arajin depq@ chi sa...
usanoghuhi
Ժողովուրդ ջան էդ ուսմասվար և տնօրեն կոչենցյալները վաղուց են իմացել, ասել են,-Մենք ուզել ենք այդ ամենը ծածկենք, այազ-բայազ չանենք,Ղուկասյանն ա էլի կոշտ ու կոպիտ,զահլա չունենք, կանցնի կգնա: Այդ ուսմասվար Ալվարդ Հայրապետյանը , տեսնում եք ինչ սխալա թույլ տվել, մեկ ասումա երեխաները 4 օր հետո են բունտ արել,այսինքն կիրակի,մեկ էլ թե ուրբաթ: ՈՒսուցիչա, բայց շաբաթվա օրերն էլ չի տարբերում, իսկ լրագրողներից թաքնվելու համար ուսուցիչները մտնում են դասարանների պահարանների ետևները: Տնօրեն Սիրուն Մկրտչյանը պատճառ է բերում, թե փաստեր չունեին, այնինչ վախեցրել է աշակերտությանը: Իրենց ասածները սպարնալիք են իրենց իսկ աշակերտների հանդեպ, իրենք էլ պիտի դատվեն: էդ դպրոցը դպրոց չի է,այլ ուղտերի հավաքատեղի...
MANE
amota!!!!!!!!!!!!! ay mardik amot incheq anum?inchoveq zbaghvats?aysorov mer Hayastan@ aynpisi iravijakuma gtnvum vor poxaren havaqvenq irar dzerq sexmenq ev payqarenq,poxaren@ ays inchpeseq dzez patum,ete ayspes sharunakvi @ndanrapes ashxarh@ namanavand Hayastan@ goyutyun chi unena.....................
nune
es tikin Hayrapetyan@ zzvacrec ira vochinch chem lsel vochinch chem tesel vochinch chgitemov, mekel ropen mek krknelov vor hankarc pataher es imanai es kxosei im usucchi het. Tikin! vor hankarc pataher du tesneir inch kxoseir ? hetaqrqir e? kaseir el chanes chi kareli? isk ete qo erexu het tenc varvein? eli usucchit kkancheir u kaseir el chanes chi kareli?
Karapet
de ete na hhk-ice uremn petke anpatzheli lini...demnel @ntrutyunneren....amot che vor daten...gyuxapet e che verch@ verchov..mi 100 dzain voncel lini kberi...hima incha exel anchapahasa..mi qani tari heto chapahas kdarna...ba arzhi vor ayt mecatarov mardun brnen [email protected] urenq hasel?urenq gnum?mite sraneinq arzhani?miguce ev sranenq arzhani ete chzartnenq...misht ais vat erazi gerinenq mnalu...
Հովո
Սանձարձակությունը Սյունիքում ուղղակի մշտապես անպատիժ է մնացել և վսատհ եմ որ սա նույն կերպ կկոծկվի: այն ինչ կատարվում է այդ տարածաշրջանում բառեր չկան: Իսկ տնորեն , ուսմասվար և ֆիզկուլտի դասատուն ուղակիորեն միջանձնային չապից շատ լավ հարաբերությունների մեջ են ,որ վտանգի մեջ մեջ թողնեն իրենց նմանին : իսկ գյուղի ժողովուրդը պիտի հարցերը լուծի սրբապիղցին:
amot dzez!!!
asum en 1 gail spanelu hamar 100.000 -en talis... isk es tipi mankapixtsnerin xpelu hamar inch en talis?... ete paimanakan azatazrkum tan, liq@ tsanot xpoxner kan, karam texekacnem irenc...
Mariam
Chem haskanum ete tnoreni pashtonic nmanatip depqi hamar e heracvel ba heto inchpes e hajoxacrel gyuxapet darnal ev naev usucich ashxatel. Tox bambaselu ev entdrelu poxaren votqi kangnein ev ch@ntrein nman kendanun kam el tayin glux@ jardein vor hetagayum ir sev gorc@ chsharunaker .
Գևորգ
Եթե իրոք էդ դեպքն եղել է, ուրեմն այդ գյուղում մի տղաամարդ չկա... ժողովուրդն միշտ իրավունք ունի ... եթե եղելա դրա նման դիշովկա չկա, դրան ամեն ինչ հասնումա ու կարծիքս այն է , որ ուսուցիչ- ուսմասվար և մնացածն են...
Lora
Tsavali e vor mer pokrik erkrum gyughapetner@,marzpetner@,glxavor bjishkner@ ev ayl ghekavarner unen anpatjeliutyan imunitet, isk nranc koleganer@ mi ktor haci patcharov darcel en chort ev moracel bolr baroyakan [email protected] e arjani patij stanan ayd vernshvac bolor mardik orenqi amboghch ujov...irenc tex@ bantum e...Hargeli naxagah baceq dzer achqer@,sreq dzer akanjner@ ev lseq joghvrdi [email protected]@ miain nax@ntrakan shrjanum chpetq e dzez hetaqrqri,dzer ancnakan shaheri hamar ....Hasarakutyun@ aroghchacnelu hamar petq e azatvel nman gyuxapeteric,marzpetneric,glxavor bjishkneric ev @ndhanrapes nman ghekavarneric
AnI
amota senc Gorisi anunn eq gcum... shat amota....ira nmanner@ Gorisum shaten shatanum...... bayc vonc tesnum enq patjvox chka......
arthur
mite goyutyun uni ardarutyun?
Պարզիկ
ուսուչիչ-գյուղապետ ղուկասյանը մանկապիղծ է, կասկած չկա, հանցակից են նաև վարչության պետն ու ուսմասվարը
ara
ba es kanayq erekha unen?
arthur
nman gaylerin petq e satkacnel vor myus garnuknern el chtujen!!!
HASMIK
INCHQAN VOR GYUXAPETN E ZZVELI U HANCAGORC EDQAN EL VARCHUTYAN PETN U HATKAPES USMASVARE......

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter