HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երկու նախարարություն առարկություն ունի Սյունիքում փոքր ՀԷԿ-երի կառուցման նախագծերի վերաբերյալ

Մարտի 1-ին ՀՀ կառավարության նիստում տարածքային փոխնախարար Վաչե Տերտերյանը գործադիրի հաստատմանը կներկայացնի Սյունիքի մարզի Լիճք համայնքի հողերի կատեգորիայի փոփոխման որոշման նախագիծը:

Ըստ նախագծի՝ համայնքի 0.425 և պետական սեփականություն հանդիսացող անտառային հողերից 0.15 հեկտար հողերի կատեգորիան կիջեցվի 2 փոքր ՀԷԿ-ի կառուցման համար:

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը նպատակահարմար չի համարում անտառային հողերի կատեգորիայի փոփոխումը՝ հաշվի առնելով ՀՀ հողային օրենսգրքի 36-րդ հոդվածի 1-ին կետի պահանջը. «Հողերի պահպանությունը բնապահպանական, տնտեսական, կազմակերպական, իրավական և այլ միջոցառումների համակարգ է՝ ուղղված հողերի նպատակային ու արդյունավետ օգտագործմանը, դրանց օգտագործման սահմանափակումների պահպանմանը, գյուղատնտեսական շրջանառությունից հողերի անհիմն բացառմանը, ջրային և հողմային հողատարումից, ճահճացումից, աղակալումից պահպանմանը, հողերի բերրիության վերականգնմանն ու բարձրացմանը»:

Իսկ ՀՀ բնապահպանության նախարարությունն առաջարկում է առաջնորդվել ՀՀ կառավարության 2009թ. հոկտեմբերի 15-ի N 1209-Ն որոշմամբ, որով ստեղծվեց «Արևիկ» ազգային պարկը:

Փոքր ՀԷԿ-երի կառուցման համար նախատեսված 0.425 հա հողամասերը Մեղրի գետի Տաշտուն և Գոզ-գոզ վտակների ափերին են, մինչդեռ Մեղրի, Շվանիձոր և Նռնաձոր գետերի ջրհավաք ավազանները, ինչպես նաև Լիճք անտառպետությունը «Արևիկ» ազգային պարկի տարածքում են:

Փոքր ՀԷԿ-երի կառուցման նախագիծը, ըստ ՀՀ կառավարության կայքի, մշակել է Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը: Այս մասին հայտնում է «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter