HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շենք կառուցելու նպատակով ցանկապատվել են ՆԳ նախկին մանկապարտեզը և ծառապատ պուրակը

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանն օրերս իր գործընկեր Զարուհի Փոստանջյանի, բնապահպան ու քաղաքացիական բազում ակտիվիստների հետ այցելել է Նալբանդյան-Սայաթ-Նովա պողոտա, Նալբանդյան, Ա.Պետրոսյան և Թումանյան փողոցներով պարփակված բակային տարածք, որտեղ ինչ-որ անձինք բարձրահարկ շենք կառուցելու նպատակով ցանկապատել են շուրջ 9.000 քառակուսի մետր տարածք:

Այդ տարածքը ներառում է ՆԳ նախկին մանկապարտեզը և հարակից ծառապատ պուրակը: Տարածքում, լրջորեն վնասելով հաստաբուն և տարիքով բազմաթիվ ծառեր, նոր կառուցվելիք շենքի հիմքեր են գցել: Այս մասին Ազգային ժողովի այսօրվա նիստում հայտարարել է Ստեփան Սաֆարյանը:

Ցանկապատված տարածքի վրայից բացակայում են կառուցվող շենքի մակետը, շինարարական աշխատանքներ կատարող կազմակերպության անվանումը և օրենքով անհրաժեշտ այլ տեղեկություններ: Իրականացվող շինարարության կապակցությամբ չեն կազմակերպվել հանրային լսումներ, դրա վերբարեյալ բնապահպանական եզրակացություն չկա, իսկ համաձայն Երևանի քաղաքապետարանի մարտի 23-ի տեղեկանքի' «վերը նշված բակային տարածքի կառուցապատման նախագծային փաստաթղթեր դեռևս մշակված և համաձայնեցված չեն»:

«Այդ դեպքում պետք է ընդունել, որ տեղի ունեցողը օրենքի կոպտագույն խախտում է, եթե չասենք' հանցագործություն: Առավել մեծ հանցագործություն է նման հաստաբուն ծառերի հետ նման բարբարոս վարվելակերպը: Ո՞ւր են նայում իրավապահ մարմինները, ո՞ւր է նայում ՀՀ բնապահպանության նախարարությունը: Տարածքի բնակիչների և մեր անունից պահանջում ենք անհապաղ միջոցներ ձեռնարկել' դադարեցնելու այնտեղ որևէ շինարարական աշխատանքի իրականացումը, փրկելու վտանգված ծառերը և պուրակը վերադարձնել երևանցուն»,- ասել է Ստեփան Սաֆարյանը:

Նա նշել է, որ եթե անգամ նախկին մանկապարտեզի տարածքում որևէ շինություն պետք է կառուցվի, ապա դա պետք է լինի միայն ժողովրդի համաձայնությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter