HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարինե Մադաթյան

«Աշակերտներին վախեցնում են. եթե ինչ-որ բան ասեք, ձեռքներիցս չեք պրծնելու»

Հարթաշենցի 14-ամյա Կարինեի (անունը փոխված է) հորեղբայր Գագիկը զարմացած է, որ առայսօր գյուղապետ Ազատ Ղուկասյանը կալանավորված չէ և ազատության մեջ «իր գործերն է դասավորում». «Իր կինը, էրեխեն, փաստաբանը մտնում են դասարանի էրեխեքի տները, ուզում են հեղափոխել նրանց»:

Ոստիկանությունից եկել են դպրոց և հարցաքննել երեխաներին: Նրանցից մի քանիսը, Գագիկի խոսքով, պատմել են` ինչ տեսել են, բայց շատերին էլ` հատկապես դասարանի տղաներին, վախեցրել են` ասելով, որ եթե «ինչ-որ բան պատմեք, ձեռքներիցս չեք պրծնի»: Վախեցնողը, նրա խոսքով, գյուղապետի որդին է:

Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ Սյունիքի մարզի Հարթաշեն համայնքի ղեկավար Ազատ Ղուկասյանը, ով գյուղի դպրոցում ֆիզկուլտուրա է դասավանդում, 8-րդ դասարանցիների դասին երկու դասարանի աշակերտներին տարել է մարզադահլիճ, իսկ 14-ամյա Կարինեին հանձնարարել է հետևել իրեն: Ինչպես պատմում է Կարինեի հորեղբայրը, իր զարմուհու դասընկերուհիներից մեկը բանալու անցքից նայում է և, տեսնելով Կարինեի հետ կատարվածը, օգնության է կանչում ուսուցիչներին: Գագիկի խոսքով՝ թե ստույգ ինչ է կատարվել, իրենք իմացել են դեպքի հաջորդ օրը: Ոստիկանության լրատվության վարչությունից «Հետքին» հայտնել էին, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ «Ակնհայտ տասնվեց տարին չլրացած անձի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու» հատկանիշներով:

Մեկնաբանություններ (6)

mard
nmannern hasarakutjan mej piti qarkocven,pashtpanornern aravel shat
nan
tox serob ter-poxosyani het amusnacnen
drizzlebrain
Animal! Մանկապղծության հոդվածը կվայելի, որդին էլ թող հորը վախեցնի, ոչ թե դասարանի տղաներին
yes
ARDARUTYUN CHKA U ERBEQ EL CHI EXEL!!!
hayUS
Look at this guy, he is animal. The villagers shold keep him in barn and heve dogs f** him until he dead. Jail for this mofo.
T.
vergapes kga jan ory, erb ardarutjuny khaxti?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter