HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ազգային տուրքի ու նվիրումի 20 տարի

«Հայաստան» համահայկական հիմնադրամն այս տարի տոնում է իր հիմնադրման 20-ամյա հոբելյանը: Հիմնադրամի անցած ուղին անբաժան մասն է մեր անկախ հայրենիքի քսանամյա կենսագրության, որ կերտել ենք հայոց պետականության կայացմանը զուգընթաց:

Այս հոբելյանը խորհրդանիշն է հայրենիքի կարոտով միաբան աշխարհասփյուռ հայության ուժի ու անսահման նվիրումի` ի նպաստ հայրենի տան ու հողի շենացման, ի շահ նոր ու զորավոր հայրենիքի կայացման:

Այս տարիներին է, որ, միմյանց հաջորդելով, կյանք են առել ճանապարհներ, դպրոց ու հիվանդանոց, ջրագիծ ու գազատար, որոնց  շնորհիվ նոր շունչ են ստացել Հայաստանի եւ Արցախի տասնյակ գյուղեր ու քաղաքներ, ուր բացվում են նոր ու լուսավոր ապագայի հեռանկարներ:  

Ի սկզբանե նեցուկ լինելով հայոց պետականությանը՝ Հիմնադրամը հավատարիմ է իր առաքելությանը եւ շարունակում է իր երթը զարգացում ապրող երկրի հետ միասին :

Այս տարիներին Հիմնադրամն իրագործել է ավելի 235 միլիոն դոլար արժողությամբ կենսական կարեւորության տարաբնույթ ծրագրեր: 

476 կմ ճանապարհ

281 կմ ջրագիծ ու ջրատար

144 կմ գազատար

230 դպրոց ու մանկապարտեզ

424 տուն ու բնակարան 

40 հիվանդանոց ու բուժկետ

24 սպորտային ու մշակութային կենտրոն

85 կրթական, մշակութային ու գիտական ծրագիր 

«Հայաստան» համահայկական հիմնադրամ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter