HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀԱԿ ղեկավարը ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ քննարկել է ներքաղաքական խնդիրներ

Այսօր Հայ ազգային կոնգրեսի ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պետրոս Էֆթիմիուի հետ: ՀԱԿ ղեկավարը նշել է, որ թեև եվրոպական տարբեր կառույցների հետ Հայաստանի համագործակցությունը երկար տարիների փորձ ունի, այնուամենայնիվ այն այդքան էլ արդյունավետ չէ Հայաստանում ժողովրդավարության, մարդու իրավունքների, խոսքի ազատության առաջ մղման առումով:

«Այս համատեքստում հիշատակվել են ԵԱՀԿ կառույցների իրարամերժ գնահատականները Հայաստանում կեղծված ընտրությունների վերաբերյալ, որոնց պաշտոնական արդյուքները չեն ընդունվել և ընդունվում ՀԱԿ-ի և հասարակության կողմից: Պրն Տեր-Պետրոսյանը հիշեցրել է վերջին տարիներին իրականացրած համատարած հետապնդումները` սպանությունները, ընդդիմության հարյուրավոր ներկայացուցիչների ձերբակալությունները, հազարավոր մարդկանց ահաբեկումները, գործարարներից բիզնեսների վրա հարձակումներն ու հափշտակումները, որոնք համատարած բնույթ ստացան ընտրություններից անմիջապես հետո և փաստորեն անտեսվեցին Եվրոպայի կողմից»,- նշվում է ՀԱԿ-ի տարածած մամուլի հաղորդագրության մեջ:

Այնուհետև զրուցակիցները քննարկել են Հայաստանում ստեղծված քաղաքական և սոցիալ-տնտեսական ճգնաժամի հաղթահարման ճանապարհները, մասնավորապես` ՀԱԿ-ի պահանջների կատարումից հետո իշխանությունների հետ երկխոսության հնարավորությունը և երկրում արտահերթ ընտրությունների անցկացման անհրաժեշտությունը:

Հանդիպմանը մասնակցել են Հայաստանում ԵԱՀԿ ԽՎ Գլխավոր քարտուղարի տեղակալ Թինա Շյոնը, ՀԱԿ կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչներ Լևոն Զուրաբյանը, Ավետիս Ավագյանը և Վլադիմիր Կարապետյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter