HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԵԱՀԿ գրասենյակը և ԵՊՀ-ն ստորագրեցին գործակցության համաձայնագիր

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը և Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանն այսօր ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր Երևանի պետական համալսարանում Կայուն զարգազման կենտրոն հիմնադրելու վերաբերյալ: 

Կենտրոնը կաջակցի Հայաստանում կայուն զարգացման վերաբերյալ ՄԱԿ-ի հռչագրերի ներդրմանն ու կիրառմանը` դասընթացների, կլոր սեղանների միջոցով և ծառայելով որպես գիտնականների աշխատանքին աջակցող ռեսուրս կենտրոն: Կենտրոնի նպատակն է ապահովել քաղաքացիական հասարակության և գիտական համայնքի ակտիվ մասնակցությունը Շրջակա միջավայրի և Զարգացման մասին ՄԱԿ-ի Ռիո հռչակագրում նշված սկզբունքների խթանման գործում: 

Ըստ համաձայնագրի, կենտրոնից անվճար կարող են օգտվել անհատներ, հասարակական կազմակերպությունների, ընկերակցությունների, պետական հաստատությունների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Նախատեսվում է նաև հիմնադրել գրադարան և վեբ կայք: Այս մասին հայտնում է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի մամուլի ծառայությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter