HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայաստան» հիմնադրամը շուրջօրյա ջրամատակարարում է խոստանում ստեփանակերտցիներին

Ստեփանակաերտի բնակիչներն օրական 2 ժամ են ջուր ստանում, քանի որ քաղաքի ջրամատակարարման համակարգը շատ մաշված է, ինչի հետևանքով ջրի մեծ կորուստներ կան: 140 կմ երկարություն ունեցող ջրամատակարարման համակարգը կառուցվել է 1950-ական թթ.:

«Հայաստան» համահայկական հիմնադրամը վերակառուցում է Ստեփանակերտի ջրամատակարարման ներքին ցանցի 13 գոտուց 10-րդ և 11-րդ գոտիները, որոնք ընդգրկում են Ստեփգէս և Արմենավան թաղամասերի Գ.Պարսեղով, Վ.Մամիկոնյան, Բաղրամյան, Լազարև, Դավիթ Բեկ, Կամո, Մուրացան, Սասունցի Դավիթ, Ազատամարտիկների, Իոսիֆյան, Տերյան, Բաբաջանյան, Շինարարների, Շմավոնի, Վ.Սարոյան փողոցները և Մաշտոցի պողոտաները:

Ներքին ցանցի վերակառուցումն իրականացվում է Հեռուստամարաթոնի ժամանակ հանգանակված և Արցախի կառավարություն տրամադրած գումարներով:

«Հայաստան» համահայկական հիմադրամի տեղեկացմամբ' վերանորոգումից հետո ստեփանակերտցիները կունենան շուրջօրյա ջրամատակարարում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter