HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հետքի» հրապարակումների արձագանքները

«Հետք»-ն օգոստոսին ուսումնասիրություն է կատարել ԼՂՀ-ի Քաշաթաղի շրջանում եւ ներկայացրել այնտեղ տիրող իրավիճակը, արձանագրել է վարչակազմի ղեկավար Համլետ Խաչատրյանի կողմից կատարվող քրեորեն պատժելի գործողությունները: Ինչպես կառավարության վարած քաղաքականությունը, այնպես էլ վարչակազմի ղեկավարի գործողությունները Քաշաթաղի շրջանից արտագաղթի պատճառ են դարձել: Իսկ այդ շրջանում բնակվում են նախեւառաջ Ադրբեջանի տարբեր բնակավայրերից բռնի տեղահանված հայերը:

Մեր հրապարակումներին արձագանքել են տասնյակ սփյուռքահայեր, տեղական եւ միջազգային կազմակերպություններ, որոնք զանազան բարեգործական ծրագրեր են իրականացրել այդ շրջանում, կատարել ֆինանսական նվիրատվություններ: Նրանց հատկապես անհանգստացրել է այն փաստը, որ Բերձորի հիվանդանոցը դարձել է վճարովի:

Մեզ հայտնի դարձավ, որ նշված հրապարակումներից հետո Քաշաթաղում ստեղծված վիճակի շուրջ լուրջ քննարկումներ են եղել կառավարությունում: Կառավարությունում ստեղծված հանձնախումբը մեկնել է Քաշաթաղ եւ այժմ ստուգումներ է անցկացնում շրջանի հիմնարկներում եւ վարչակազմում:

ԼՂՀ կառավարության մեր աղբյուրներից մեկը հայտնում է, որ կառավարությունը որոշել է նորից անվճար դարձնել Բերձորի հիվանդանոցը, եւ սպասվում է համապատասխան որոշման ընդունումը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter