HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Առողջապահության փոխնախարար. «Մենք թեստավորում ենք այն մարդկանց, որոնք համապատասխանում են դեպքի սահմանմանը»

Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ներկայացնելով կորոնավիրուսի տարածման համաշխարհային տվյալները՝ նշեց, որ ոչ մի երկիր երաշխավորված չէ վիրուսի ներթափանցումից, սակայն ինչպես շատ երկրներ, այնպես էլ Հայաստանը, ամեն ինչ անում դեպքերի քանակը նվազեցնելու։

Անդրադառնալով հայտնաբերված դեպքերին՝ փոխնախարարը նշեց, որ դեռեւս միայն երկուսի մոտ է առկա թոքաբորբ, սակայն թեթեեւ է, իսկ մնացածի մոտ գրեթե բացակայում են ախտանիշները, ջերմություն էլ պարբերաբար են ունենում։

Կատարվող աշխատանքներին անդրադառնալով՝ Նանուշյանը նշեց, որ թեժ գծի շնորհիվ կարողանում են տեղեկատվություն տրամադրել քաղաքացիներին, մարտի մեկից 14 հազար զանգ է գրանցվել, եւ դրա միջոցով քաղաքացիներին տեղեկացնում են վիրուսի հիմնական ախտանիշների եւ զարգացման ընթացքի մասին։

Ըստ նրա՝ մինչ օրս անցկացվել է վիրուսի հայտնաբերման 700-ից ավելի հետազոտություն։

Այն հարցին, թե հետազոտության դրական պատասխանի դեպքում ինչ աշխատանք է իրականացվում, փոխնախարարը նշեց, որ փորձում են հայտնաբերել այն մարդկանց շրջանակը, որոնք սերտ շփում են ունեցել վարակակրի հետ։

«Կորոնավիրուսի վարակի տարածումը այնքան բարձր չէ, ինչքան կարմրուկինը, այն նման է գրիպին, սակայն գտնում ենք այն շրջանակը, որտեղ մարդիկ շփվել են վարակակրի հետ։ Եթե ունեն սիմպտոմներ՝ դժվար շնչառություն, ջերմություն, հազ  ապա հոսպիտալացվում են, թեստ են անցնում։ Նպատակ ունենք, ինչքան հնարավոր է արագ գտնել շրջանակը»,- հավելեց Նանուշյանը։

Անդրադառնալով տրասպորտային միջոցների ախտահանմանը, Նանուշյանը նշեց, որ նախարարությունը կազմավորել է ախտահանման ուղեցույցը, որտեղ նշվում է, թե ինչպես պետք է ախտահանում իրականացնել, եւ ուղեցույցները ուղարկվել է քաղաքապետարաններին եւ սպասարկող ընկերություններին։

Իսկ թե ինչպես են ընտրվում այն անձինք ովքեր թեստավորվում են, վերջինս նշեց.

«Քանի որ վիրուսը նոր է եւ շատ հարցեր կան, բուժման եւ աշխատանքի հիմքում ընդունում ենք միջազգային գործընկերների առաջարկները եւ ԱՀԿ-ի ուղեցույցի հիման վրա թարմացվել եւ ադապտացվել է մեր ուղեցույցը։ Այն դեպքերի ժամանակ են թեստավորվում, երբ առկա են սիմպտոմներ՝ հազ, ջերմություն, շնչառության դժվարություն, եւ վարակի տարածվածություն ունեցող երկրից են ժամանել կամ ունեն կապ վարակակիր անձի հետ, այսինքն մենք թեստավորում ենք այն մարդկանց, որոնք համապատասխանում են դեպքի սահմանմանը» ։

Ըստ նրա՝ մեկուսացնում են, որպեսզի հնարավորինս խուսափեն վարակի տարածումից. «Եթե անձանց մեկուսացնում ենք, չի նշանակում, որ նրանք հիվանդ են, հնարավոր է ՝նրանց մոտ զարգանա վիրուսը, հնարավոր է՝  ոչ»։

Թեստերի վերաբերյալ նշեց, որ մինչեւ շաբաթվա վերջ 5000 -ից ավելի թեստ կունենան։

Բուժման ընթացքի մասին ասաց, որ անհրաժեշտության դեպքում են բուժում նշանակում, կորոնավիրուսով հայտնաբերված քաղաքացիներից միայն երկուսն են բուժում ստանում։

Լուսանկարը՝ Լենա Նանուշյանի ֆեյսբուք էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter