HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անուշ Քոչարյան

Բալկոնից բալկոն․ Ալիկ Ասատրյան (covid_19-ի օրեր, Նիդերլանդներ-Հայաստան)

2017-ի օգոստոսին, երբ սկսվեցին #բալկոնային զրույցները, որեւէ մեկը չէր կարող եզրակացնել, որ կգան օրեր, երբ 1,5 մետր հեռավորությունը կլինի անվտանգության թիվ մեկ նախապայմանը, իսկ տեքստերն ավելի շուտ կդառնան ուղերձներ ինքնամեկուսացման ձեւերի եւ բովանդակության մասին։ 

2020-ի #բալկոնային զրույցների մեկնարկը տրվելու էր մարտի 21-ին, սակայն #կորոնավիրուսի կանխարգելման եւ տարածման շղթան կոտրելու նպատակով մարտի 16-ին հայտարարվեց արտակարգ դրության մասին։ 

Այսուհետ Բալկոնից բալկոն ձեւաչափը ներկայացնում է համառոտ նամակ-տեքստ եւ վիդեոուղերձ (լուսանկարներ)։ Այսպես կշարունակվի մինչ այն պահը, երբ մեր միջեւ կվերանան պայմանական հեռավորությունները, եւ արեւն առաջվա պես կջերմացնի Բաղրամյանի ներքին բակերից մեկում գտնվող իմ բալկոնը, որտեղ հյուրընկալվողը կխոսի իր մասին երրորդ դեմքով։ 

 

Բալկոնից բալկոնԱլիկ Ասատրյան (Նիդերլանդներ, Հաագա)

Ասատրյանի նամակը 

«Անուշ ջան, բարեւ, ո՞նց ես։ Հուսով՝ լավ եսանվիրուս լինես։

Մարդ արարածը քանդեց իր տունը վատ օրեր են սպասվում աշխարհին, դեռ շատ վատ օրեր․․․ Ափսո՜ս։ Չընկճվես, պանիկայի չենթարկվես ու․․․ Հա՜, որ ես էս կորոնա վիրուսից մեռա, չտխրես, չլացես, ես միշտ ուրախ մարդ եմ եղել, ուղղակի քեզ շատ կկարոտեմ, բայց որ չմեռա, ծխելս թարգելու եմ։ 

Ուժեղ եղիր, պաչիկներ։ 

Եղավ, ինչ եղավ, ափսո՜ս»․․․

Seen 22:41, March 27, Friday

***

Նկարիչ Ալիկ Ասատրյանն արդեն  3 շաբաթ է՝ ինքնամեկուսացվել է (20 տարուց ավելի է՝ Հաագայում է ապրում)։ Շփումներ գրեթե չկան, սիրտը նեղվում էինչպես ինքն է ասում՝ «ծանոթ-անծանոթին պիտի փաթաթվեի, պաչեի․․․ Ամենաշատը ես քաշվեցի էս վիրուսիցէլ պաչել չկա»։ 

Օրվա հիմնական մասն անցկացնում է արվեստանոցում, նկարում է, շարունակում ակտիվ հոգատարությամբ «անհրաժեշտ» նյութով լցնել ֆեյսբուքյան ընկերների կյանքը։ Գրեթե չի քնում (սա անկախ իրավիճակից)… 

Մարտի 19-ին գրում  է «Հենց նոր հոլանդական հեռուստատեսությամբ հայտարարեցին, որ կորոնավիրուսի պատճառով վաղը երեկոյան` 18։00-ից Հոլանդիան փակում է սահմանները բոլոր երկրների համար՝ անորոշ ժամանակովառայժմ միայն եվրոպական որոշ երկրներից կարող են մուտք գործել Հոլանդիա։ Եթե որեւէ մեկը ինքնաթիռի տոմս ուներ մոտ ժամանակներում դեպի Հոլանդիա, մտածեք՝ ինչպես ետ վերադարձնել ձեր տոմսը, որ փողը չկորչի․․․ Ներքեւի նկարը կոչվում է «Ձախողված թռիչք», պարզվում է՝ ես ամեն թեմայով նկարել եմ, որ հիմա իրականություն է դառնում»։

Մինչ արտակարգ իրավիճակի հայտարարությունն Ալիկն արդեն իր շենքի բակում «արտակարգ» տեսարան էր ապահովել՝ ինստալյացիա, որն ամբողջացնում է սպառող հասարակության «ապրանքային» վախի դրսեւորումը եւ դրա հետեւանքով սուպերմարկետների շարքերը դատարկելու արագ կողմնորոշման հետեւանքը։ 

Մարտի 16։ «Այսօր պասիվ էի, մեր փողոցում բացօթյա զուգարան էի սարքում մարդկանց համար, ովքեր զուգարանի թուղթ չունեն։ Ես ունեմ շատ մեծ ռոլ, եւ բոլ-բոլ կարող են օգտագործել բոլորը՝ անվճար։ Զուգարանի թուղթ չկա խանութներումկրիզիս ա»։

Ինքնամեկուսացման օրերին Ալիկն սկսում է արխիվը փորփրելմի գործ ունի, որ ինքս էլ շատ եմ սիրում (էս օրերի համար ոնց որ պահած լիներ)։ Մարտի 18-ին «Տանձի թաղումը» անունով այդ գործը դնում է Ֆեյսբուքի պատին ու գրում. «Սա նաեւ բնության թաղումն է։ Բնությունը՝ ծառը, ծաղիկը, խոտը մայր հողի թոքերն են, շնչառությունը։ Ինչպես մարդը չի կարող շնչել առանց թոքերի, այնպես էլ հողը չի կարող շնչել առանց բնության։ Մարդ արարածը տարիներ շարունակ թաղել է բնությունը եւ շարունակում է թաղել․․․»։

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում Ալիկն արդեն ինքնամեկուսացման եւ վիրուսից «պաշտպանվելու» իր ձեւերը գրոտեսկային է դարձնում, ասում է «չվախենաս, քեզ հետ եմ։ Հաջողություն եմ մաղթում այս մենամարտում»․․․ Ու նապաստակի վարդագույն կոստյումով դուրս է գալիս Հաագայի փողոց՝ թափանցիկ դույլը գլխին՝ վրան կարտոֆիլ, որը վերածվել է «կորոնավիրուսի», աչքերին՝ «հեռադիտակ», ձեռքին՝ ցախավել։ 

«Կորոնավիրուսը կենդանիներին չի վնասում»գրում է․․․

Ինքնամեկուսացում։ Հարց ու գործողություն «Իսկ դու՛ այսօր լվացե՞լ ես քո ձեռքերը»․․․

Մարտի 27։ «Մտածում էի՝ բա անտուն մարդկանց վիճակը ոնց ա լինելու այս կորոնավիրուսի օրերին․․․ Ո՛չ տանիք ունեն, ո՛չ պատ․․․ Ո՞նց են ինքնամեկուսանալու»։ Եվ հայտվնում է «անտուն մարդը եւ կորոնավիրուսը» կտավը (ակրիլ, 50x40): Իսկ մարտի 28-ին մեկուկես մետր հեռավորության սոցիալական պատասխանատվությունը Ալիկը «պատմում» է ծովաձիուկների հեքիաթի միջոցով՝ ստեղծելով կտավը՝ Covid_19-ի օրերին (խառը նյութ, կտավ, 60x50)

«Մի հատ էլ այսպես անտիվիրուս դնեմ իմ աշխատանքներից՝ օդը մաքրվի, մինչեւ տեսնենք ինչ ենք անում»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter