HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կորոնավիրուսի պանդեմիան Հայաստանում և այլուր

Ներածություն

Հոդվածում ներկայացվում է կորոնավիրուսով վարակվածների վերաբերյալ տեղեկատվությունը Հայաստանում ապրիլի 1-ի դրությամբ և համեմատականներ են կատարվում Չինաստանի, Հարավային Կորեայի, Իտալիայի, Իսպանիայի, Իրանի, ԱՄՆ-ի համապատասխան ցուցանիշների հետ:

Թվային շարքերի աղբյուրը, բացառությամբ Հայաստանի, worldometers կայքն է: Կայքը օգտվում է հիմնականում պաշտոնական աղբյուրներից, բայց հնարավոր են որոշակի շեղումներ, ինչը սակայն այս հոդվածում ներկայացված տեղեկատվության վրա էական ազդեցություն ունենալ չի կարող: Հայաստանում կորոնավիրուսով հաստատված դեպքերի թվային շարքը վերցված է պաշտոնական` ՀՎԿԱԿ աղբյուրից

Կորոնավիրուսով վարակվածների թիվը

Հայաստանում իրականացված թեստերի քանակը և դրանցից դրական ելքով արդյունքները (այսինքն վիրուսակիր) ներկայացված են հետևյալ գծապատկերում (Գծապատկեր No: 1)` ըստ օրերի:

Գծապատկեր No: 1

1.Վիրուսակիրներ Հայաստանում.png (284 KB)

Կապույտ սյունը ցույց է տալիս յուրաքանչյուր օր կատարված թեստերի քանակը: Իսկ կարմիրը կատարված թեստերից հայտնաբերված վիրուսակիրների քանակն է: Գծապատկերում նաև պատկերված է դրական ելքով թեստերի կշիռը դրանց ընդհանուր թվի համեմատ` ըստ օրերի: Սրանից նաև կարելի տեսնել, որ թեստավորվածներից միջինում 20%-ի արդյունքը դրական է, այսինքն, յուրաքանչյուր թեստավորված հինգ հոգուց մեկը վիրուսակիր է: Ընդհանուր առմամբ մարտի 11-ից մինչև ապրիլի 1-ը ներառյալ իրականացվել է 3,375 թեստ, որոնցից 662-ը վիրուսակիր են: Մեկ վիրուսակիր էլ հայտնաբերվել էր մարտի 1-ին և ընդհանուր առմամբ ապրիլի 1-ը ներառյալ վարակվածների թիվը կազմում է 663 հոգի:

Հետևյալ գծապատկերում պատկերված է նշված երկրներում վարակվածների ընդհանուր թիվը ըստ օրերի (Գծապատկեր No: 2): Գծապատկերում վարակվածների թիվը, այսինքն ուղղահայաց առանցքը ներկայացված է 2 հիմքով լոգարիթմով, այսինքն առանցքում շարքի` թվերի աճը տեղի է ունենում երկուսի բազմապատիկ քայլերով:

Գծապատկեր No: 2

2.Վարակվածներ այլ երկներում-լոգարիթմ.png (480 KB)

Ինչպես երևում է գծապատկերում Չինաստանին և Հարավային Կորեային հաջողվել է հարթեցնել վարակվածների թվաքանակի կորը, ինչը հիմա մնացյալ բոլոր երկների գերնպատակն է: Այսինքն նրանց հաջողվել է վիրուսի պրոգրեսիվ տարածումը կանխել և վիճակը կառավարելի է: Մինչդեռ, մնացյալ երկներում, մասնավորապես, գծապատկերում պատկերված ԱՄՆ-ում, Իտալիայում և Իսպանիայում վարակվածների թիվը դեռ շարունակում է աճել և այս երկները վարակվածների ընդհանուր քանակով գերազանցել են Չինաստանին` վիրուսի ծագման երկրին: Այս երկրները նաև Իրանը վարակվածների թվով գերազանցել են Հարավային Կորեային, որը ժամանակագրության մեջ երկրորդ երկիրն էր, որ վիրուսի մեծ տարածում արձանագրեց համավարակի բռնկման սկզբի օրերին: 

Երկների միջև համեմատությունը ավելի ճիշտ կատարելու համար կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը ապրիլի մեկի դրությամբ ներկայացնեմ ըստ մեկ միլիոն բնակչի, որը պատկերված է հաջորդ գծապատկերում (Գծապատկեր No: 3): Այս գծապատկերում նույնպես ուղղահայաց առանցքը ներկայացված է 2 հիմքով լոգարիթմով:

Գծապատկեր No: 3

3.վարակվածներ ըստ մեկ միլիոն բնակչի-լոգարիթմ.png (497 KB)

Գծապատկերից երևում է, որ Հայաստանը վարակվածների թվով մեկ միլիոն բնակչի հաշվով գերազանցել է Չինաստանին և Հարավային Կորեային: Հայաստանի այս ցուցանիշը շուրջ 225 մարդ է: Նշեմ, որ Իրանում տաս օր առաջ սրան մոտ ցուցանիշ էր: Իսկ հիմա Իրանում դա շուրջ 574 մարդ է: Այս գծապատկերում նշված ցուցանիշով Իսպանիան վատագույն վիճակում է` շուրջ 2,040 մարդ: Այս գծապատկերը գծային տեսքով (ոչ լոգարիթմային) ներկայացնելու դեպքում կունենա հետևյալ տեսքը (Գծապատկեր No: 4):

Գծապատկեր No: 4

4.վարակվածներ ըստ մեկ միլիոն բնակչի-գծային.png (414 KB)

Հաջորդ գծապատկերը ցույց է տալիս յուրաքանչյուր օր նոր գրանցված վիրուսակիրների թիվը ըստ մեկ միլիոն բնակչի (Գծապատկեր No: 5): Ուղղահայաց առանցքը ներկայացված է 2 հիմքով լոգարիթմով:

Գծապատկեր No: 5

5.նոր վարակվածների թիվը ըստ մեկ միլիոն բնակչի.png (519 KB)

Գծապատկերում Հայաստանը ներկայացված է ծիրանագույն կորով: Ինչպես երևում է, մեզ մոտ ապրիլի մեկին գրանցված նոր վիրուսակիրների թիվը (ըստ մեկ միլիոն բնակչի ներկայացնելու դեպքում) մոտ է այս օրերին Իրանում գրանցվող համանուն թվերին: Այս գծապատկերից նաև երևում է, որ վերջին օրերին ըստ մեկ միլիոն բնակչի, Իտալիայում նոր գրանցվող վիրուսակիրների թիվը կայուն հարթ է` միտված նվազման, ինչը կարող է նշան լինել նրա, որ Իտալիան հասել է վիրուսի տարածման գագաթնակետին, որին պետք է հաջորդի նվազումը` իհարկե վիրուսի տարածումը սահմանափակող և կանխարգելող համապատասխան միջոցառումները շարունակելու պայմանով:

Հովհաննես Ավետիսյանը հանրային ֆինանսների կառավարման փորձագետ է

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter