HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկ Ղազարյան

Մասիս Մայիլյանը կոչ է անում չմասնակցել 2-րդ փուլի քվեարկությանը

Այսօր` ապրիլի 5-ին, Արցախի Հանրապետության նախագահական ընտրությունների երկրորդ փոուլի թեկնածու Մասիս Մայիլյանը իր ֆեյսբուքյան էջում քաղաքացիներին կոչ է արել կորոնավիրուսի համավարակի ահագնացող վտանգի պայմաններում չմասնակցել երկրորդ փուլի քվեարկությանը: «Սա հապճեպ քաղաքական որոշում չէ, այլ բխում է մինչ այդ հստակեցված իմ դիրքորոշումից և կատարված քայլերից, որոնք միտված էին մեր քաղաքացիների առողջության պահպանմանը և ազգային անվտանգությանը սպառնացող վտանգների կանխմանը»,- գրել է Մասին Մայիլյանը։

Հիշեցնենք՝ ընտրությունների հաջորդ օրը Արցախի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանը ներկայացրել է մարտի 31-ին կայացած նախագահական ընտրությունների նախնական արդյունքները, համաձայն որոնց՝ թեկնածուներից և ոչ մեկը չի ստացել ընտրողների 50 %-ից ավելի ձայներ:

Արցախի Հանրապետության նախագահի թեկնածուներ Արայիկ Հարությունյանն ու Մասիս Մայիլյանը պիտի մասնակցեին ապրիլի 14-ին կայանալիք նախագահական ընտրությունների երկրորդ փուլին:

Ի՞նչ է նախատեսում Արցախի Ընտրական օրենսգիրքը:

Ըստ ԱՀ Ընտրական օրենսգրքի 90-րդ հոդվածի 5-րդ կետի՝ մեկ թեկնածու քվեարկվելու դեպքում քվեաթերթիկում թեկնածուի ազգանվան տողի ներքևում նշվում են «կողմ եմ» և «դեմ եմ» բառերը` յուրաքանչյուրի դիմաց աջ կողմում` նշումի համար նախատեսված դատարկ քառանկյունում:

Իսկ ըստ 93-րդ հոդվածի 2-րդ կետի՝ մեկ թեկնածու քվեարկվելու դեպքում նա ընտրվում է, եթե կողմ է քվեարկել քվեարկության մասնակիցների կեսից ավելին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter