HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

«Քավ լիցի» Սիլվա Համբարձումյանը Վարդան Այվազյանի քենին լինի

«Ես, Արմեն ջան, ականջիդ օղա արա, Հայաստան փող բերող տղա եմ, տանող չեմ: Ալամ աշխարհին մեծ մանրադիտակով չէ, աստղադիտարանով էլ որ նայես, իմ վրա կեղտ չես կարա գտնես: Իսկ ով քաղաքականությունը կեղտ ա համարում, ինքը ընդամենը «պռոստը» կեղտ ա: Եթե իրանք աղբը դարձնում են աղբանոց, դա ուրիշ հարց ա: Քաղաքականությունը ճշգրիտ և ոչ բոլորին հասու է, դա արվեստ ա»,- այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, դիմելով «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանին, հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանը:

Անդրադառնալով գործարար Սիլվա Համբարձումյանին՝ Վ. Այվազյանը նշեց, որ եթե գործարարն իրեն մեղադրում է պարտք լինելու մեջ, ապա թող նշի հանքավայրի անունն ու տարեթիվը: Այնուհետև ամեն ինչ պարզ կլինի:

«Նա ձեր քենին չի՞»,- հարցրեց լրագրողներից մեկը:

«Քավ լիցի»,- ծիծաղելով պատասխանեց Վ. Այվազյանը:

Վերջինս նշեց, որ չի ցանկանում անդրադառնալ գործարար կնոջ մեղադրանքներին, իսկ իր մայրը միշտ խորհուրդ էր տալիս հեռու մնալ «կանանց շառից»:

«Իրան (Սիլվա Համբարձումյանին - հեղ.) շատ վատ էր զգացել, որ իրա ազգանունը մոռացել էի (Սիլվան ա էլի), «Հակոբյան» էի ասել: Իսկ իրա հետ ծանոթ եմ եղել նախարար լինելուց հետո»,- հավելեց Վ. Այվազյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter