HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկ Ղազարյան

ԱՀ  պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետ․ «Այստեղ մինչև ապրիլի 7-ը կորոնավիրուս չկար, կար սեզոնային բարձրացում»  

«Այստեղ մինչև ապրիլի 7-ը կորոնավիրուս չկար, կար սեզոնային բարձրացում՝ վերին շնչառական ուղիների սուր վարակների, և արձանագրվում էր գրիպ։ Իսկ կորոնավիրուսի առաջին դեպքը իրականում հաստատվել է ապրիլի 7-ին լաբորատոր հետազոտությունից հետո,  այստեղից էլ սկսվում է կորոնավիրուսի մեր վիճակագրությունը։ Այդ դեպքն էլ բերովի էր»,- այսօրվա մամուլի ասուլիսին, «Հետքի» հարցին ի պատասխան, ասաց Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետ Օֆելյա Հարությունյանը։
Արցախում վարկած է շրջանռվում, որ հունվար-փետրվար ամիսներին կորոնավիրուսը տարածվել է հանրապետությունում, և  մարդիկ ձեռք են բերել իմունիտետ։ Այդ ամիսներին սուր շնչառական վարակների աշխուժացում էր դիտվում։ Սակայն պաշտոնյան այս վարկածը հերքում է:
 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter