HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

Շուշան Պետրոսյանը կցանկանար ՀՀԿ ցուցակով մտնել խորհրդարան

«Եթե առաջարկեն, ես կհամաձայնեմ»,- այսօր հայտարարեց երգչուհի Շուշան Պետրոսյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք համապատասխան առաջարկի դեպքում կհամաձայներ լինել առաջիկա խորհրդարանում:

Նրա խոսքով՝ տարիներ շարունակ անվերջ խոսվում է, այժմ պետք  է նաև գործել: Խորհրդարանում կան շատ կարծրատիպեր, որոնք պետք է կոտրել:

«Ես առաջի հիպի պատգամավորը կլինեմ, զիլ կլիներ: Ուզում եմ մաքրամաքուր հայերեն խոսացող Ազգային ժողով՝ չհամաձայնող, վիճող, և ուզում եմ, որ դա մշակույթից լինի»,- հավելեց երգչուհին:

Վերջինս գտնում է, որ ինքը հասունացել է այդ գործի համար, և դա իր համար կլինի զենք՝ պայքարելու հայկական երգարվեստի պահպանության համար: Իսկ այն հարցին, թե որ քաղաքական ուժին կհարի, նա պատասխանեց՝ Հանրապետական: Երգչուհին նաև կմասնակցի ՀՀԿ-ի քարոզարշավին, ինչը համարում է իր իրավունքը: Սակայն երգիչը պետք է  «բարոյական կեցվածքը ունենա» եւ «մեկի համար երգի», ոչ թե ասի՝ «ուր կանչեն, կգնամ»:

Իսկ երգչուհի, երգահան Լիլիթ Պիպոյանը նշեց, որ չի սիրում նման աշխատանք: Պատճառն այն չէ, որ չի կարող կամ արժանի աշխատանք չի համարում, պարզապես ինքը բնույթով ստեղծագործող մարդ է, սիրում եմ մենակ աշխատել և չի սիրում ղեկավարել մարդկանց:

«Դա ավելի պակաս հետաքրքիր աշխատանք է, քան ստեղծագործելը»,- կարծում է երգչուհին:

Վերջինիս խոսքով՝ եթե երգիչը մասնակցում է որևէ քաղաքական ուժի քարոզարշավին, ապա ենթադրվում է, որ դրանով աջակցում են գաղափարին: Բայց երբ երգչի համար դա համարվում է փող աշխատելու միջոց, և նա մասնակցում է տարբեր քարոզարշավների, ապա երգչուհու խոսքերով՝ «դրա անունը ուրիշ է»: Իսկ քարոզարշավին մասնակցելը համերգ չէ:

«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը նշեց, որ իրեն տարբեր քաղաքական ուժեր առաջարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին համալրել իրենց շարքերը, սակայն նա հրաժարվել է, ուժերի անունները նա նույնպես հրաժարվեց նշել: Նա գտնում է, որ ինքն արդեն որոշակիորեն զբաղվում է քաղաքականությամբ, իրեն լավ է զգում հենց թերթի խմբագրի պաշտոնում, և այն առաջիկա խորհրդարանում իրեն չի տեսնում: Իսկ խորհրդարանում պետք է աշխատեն պրոֆեսիոնալներ, որոնք այլ զբաղմունք չունեն, դա նրանց համար չի լինի հոբբի կամ կողքից զբաղմունք:

Ա. Օհանյանի կարծիքով՝ 2007-2012 թթ.-ի խորհրդարանը եղել է վատթարագույնը, այդ ընթացքում կառույցը արժեզրկվել է, ինչի մեջ մեծ դերակատարում է ունեցել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերռ Քոչարյանը: Միաժամանակ, նա համոզված է, որ այս խորհրդարանը լինելու է ավելի լավը, մի կարգ բարձր և «նվազելու է օլիգարխիկ, քրեածին տարրերի քանակը»:  

Լիլիթ Պիպոյանը գտնում է, որ այժմ մարդկանց ինքնգիտակցությունն ավելի բարձր է, կա հասարակական անհանդուրաժողականություն, հատկապես՝ երիտասարդների մեջ: Եվ եթե ընտրություններին լինեն կոպիտ խախտումներ, ապա հասարակությունը «լռելյայն կուլ չի տա»: Կարևորը՝ հասարակությանը չգցեն ցնցումների մեջ:

Երգչուհին նաև նշեց, որ ինքը դեմքերով ու անուններով չի տարբերում քաղաքական գործիչներին: Պատճառն այն չէ, որ «բութ ու անտարբեր» է, այլ որ «նրանք չեն տարբերվում, չկա անհատականություն, միտք, ոնց որ գորշ զանգված լինի»: 

Մեկնաբանություններ (4)

nan
ՀՀԿ ցուցակով մտնել խորհրդարան u inch ani ergi?)))
samvel
Շուշան հարգելիս այ մենակ խորհրդարանում դու էիր պակաս,այ եթե ՀՀԿ–ն էլ չլիներ այնտեղ հայ ազգին անգնահատելի նվեր մատուցած կլինեիք ,հետո ինչով է վատ հիպի տնաին տնտեսուհին հիպի պատգամավորից…
Karen
Դէ որ մի կուսաքցության նոր գործադիր իշխանության մեջ Բուլկի ու Լիցքա լինի իսկ Կ.Կարապետյանը, Գ.Բեգլարյանը և Հ.Փամբուկյանը հավանաբար չեն լինի ՀՀԿ նոր գործադիր մարմնում արդեն իսկ ամեն ինչ պարզ է դառնում ՀՀԿ-ի հաջորդ 4 տարիների մտադրությունների մասին....... Գոնե ԲՀԿ-ն նման երեվույթներ չունի իր կազմում
Panatec
Պետք չէ մանրանալ։ Միանգամից մշակույթի նախարարի պաշտոնին է պետք հավակնել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter