HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Համաժողով. «Ամուլսարի ոսկու հանքի ազդեցությունը Ջերմուկ առողջարանային քաղաքի վրա»

Մարտի 13-ին Ջերմուկում տեղի կունենա «Ամուլսարի ոսկու հանքի ազդեցությունը Ջերմուկ առողջարանային քաղաքի վրա» թեմայով համաժողով, որը կազմակերպում է «Ջերմուկի զարգացման կենտրոնը»:

Համաժողովին հրավիրված են Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը, ՀՀԿ Ջերմուկի տարածքային խորհրդի նախագահ Էդգար Ղազարյանը, «Գեոթիմ» ընկերությունը, ԳԱԱ երկրաբանության ինստիտուտի լաբորատորիայի վարիչ Ռուբեն Յադոյանը, գեոդեզիստ Ռոմիկ Աբրահամյանը, «Հայաստանի անտառներ» ՀԿ-ի իրավաբան Նազելի Վարդանյանը, «Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի» (WWF) hայաստանյան գրասենյակի տնօրեն Կարեն Մանվելյանը, «Էկոլուր» ՀԿ-ի տնօրեն Ինգա Զառաֆյանը, գործարարներ Ստեփան Ավագյանը, Հակոբ Հակոբյանը, նաև բժիշկներ, բնապահպան-ակտիվիստներ:

«Ջերմուկի զարգացման կենտրոնն» ընդգծում է, որ քաղաքի բնակչությունն անհանգստացած է ոսկու հանքի վերաբերյալ շրջանառվող տեղեկություններով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter