HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անգլիական «Բըրբրրի լիմիթեդը» դատի է տվել «Ջազզվեին»

Մեծ Բրիտանիայում գրանցված և գործող, հանրահայտ ապրանքային նշանների իրավատեր «Բըրբրրի լիմիթեդ» (Burberry Ltd.) ընկերությունը համարում է որ Հայաստանում իր ապրանքային նշանների պաշտպանության խնդիր կա:

Համաձայն «Լեգալատա» իրավաբանական ընկերության տարածած մամուլի հաղորդագրության՝ «Զազզվե» ՍՊԸ-ին պատկանող սրճարաններում և սննդի օբյեկտներում, առանց իրավատիրոջ թույլտվության, օգտագործվում է «Բըրբրրի լիմիթեդին» պատկանող և ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալության կողմից 2011թ. փետրվարին գրանցված պատկերային նշանը:

«Բըրբրրի լիմիթեդ» ընկերությունը 2011թ. նոյեմբերի 25-ին նամակով դիմել էր «Զազզվեին»՝խնդրելով դադարեցնել իրավատիրոջ ապրանքային նշանի օգտագործումը, քանի որ «Զազզվեն» դա անում է՝ առանց իր համաձայնության:

«Զազզվե ՍՊԸ-ն, ժամանակ ձգձգելով բանակցությունների համար, 02.12.2011թ. դիմել է Էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալություն՝ «Բըրբրրի լիմիթեդ»-ին պատկանող ապրանքային նշանը նույնությամբ այլ դասերի տակ գրանցելու համար, ինչը նպատակ է հետապնդել հետագայում խոչընդոտել «Բըրբրրի լիմիթեդ» ընկերության կողմից իր ապրանքային նշանի պաշտպանությանը»,- նշվում է «Լեգալատայի» տարածած մամուլի հաղորդագրության մեջ:

Այժմ «Բըրբրրի լիմիթեդը» ապրանքային նշանի ապօրինի օգտագործումը արգելելու պահանջով դիմել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Հայցը 2012թ. փետրվարի 17-ին ընդունվել է և դատավոր Ռուբեն Ներսիսյանի վարույթում է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter