HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Խրախուսվել են Արցախի և Ջավախքի լավագույն ուսանողները

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը և «Տաշիր» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչ Արտակ Ճաղարյանն այսօր տարբեր բուհերի ավելի քան 200 լավագույն ուսանողների տրամադրել են միանվագ դրամական աջակցություն` յուրաքանչյուրին երկու հարյուր հազար դրամի չափով:                     
 
Խրախուսվել են Հայաստանի Հանրապետության բուհերում սովորող Ջավախքի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիները, ովքեր ունեն բարձր առաջադիմություն:

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, շնորհավորելով  բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներին, նշել է. «Շարունակեք լավ սովորել, քանի որ կրթությունն է ապագայի հաջողությունների բացառիկ նախապայմանը: Կոչ եմ  անում կրթությունն ավարտելուց հետո վերադառնալ Ջավախք և Լեռնային Ղարաբաղ` շենացնելու և զարգացնելու մայր հայրենիքի այդ հատվածները ևս»:

Նախարարը նշել է, որ հետագայում «Տաշիր» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ իրականցվող ծրագրում կընդգրկվեն նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացի ուսանողները:  Նմանատիպ ծրագիր է նախատեսվում նաև Ջավախքի, Արցախի և Հայաստանի լավագույն ուսուցիչների համար: «Նաև նախնական պայմանավորվածություն ունենք հեռավոր և սահմանամերձ շուրջ 50 գյուղերի  դպրոցներում համակարգչային վերազինում կատարել»,- նշել է ՀՀ ԿԳ նախարարը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter