HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ժաննա Սարգսյան

Հեղինակային երգի երեկո՝ Մաշտոցի պուրակում

Մաշտոցի պուրակում նստացույցի ժամկետն այսօր լրանում է: Տաղավարների դեմ պայքարող քաղաքացիներն այդ կապակցությամբ պատրաստվում են հանդես գալ հայտարարությամբ:

Մինչ այդ՝ ժամը 18:00-ին, այգում հեղինակային երգի երեկո է. իրենց ստեղծագործություններով հանդես կգան Արմինե Հայրապետյանն ու Վախթանգ  Հարությունյանը:

Նշենք, որ երեկ դեպի Կառավարության շենք քայլարշավից և բողոքի ակցիայից հետո ակտիվիստները վերադարձան Մաշտոցի այգի, սակայն լարված իրավիճակը չսրելու և սադրանքների առիթ չտալու համար որոշեցին ցրվել: Այնուհետև կրկին հավաքվեցին ու գիշերեցին այգում:

Ինչպես երեկ, այգում ոստիկանների թիվը գերազանցում է ցուցարարներինը: Չնայած լարվածությանը` գիշերն անցել է առանց միջադեպերի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter