HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ջերմուկի քաղաքապետ. «Աշխարհում ցույց տվեք նմանատիպ դեպք, երբ առողջարանային քաղաքի կողքը լինի հանք»

Ամուլսարի հանքի մասին քննարկումների ժամանակ ելույթ ունեցել նաեւ Ջերմուկի քաղքապետ Վարդան Հովհհանիսյանը: Ներկայացնում ենք վերջինիս խոսքը:

Մենք նման փորձ ունեցել ենք, երբ գերտերության կողմից մեր հանքային ջրին փորձեցին պիտակ կպցնել, մենք լուրջ պրոբլեմներ ունեցանք, ամերիկացիներ իբր հայտնաբերեցին, որ մեր ջրի մեջ չգիտեմ ինչ թույներ կա, որ մեր տատերը 100 տարի այստեղ ապրել են, օրը երեք անգամ էլ այստեղի ջուրը խմել են: Նաև ասեմ, որ մեր հրավիրված հյուրերը, որ պետք է գային, նորից այդ ճանապարհն են բռնել, մեզ ուզում են համոզել` զիջենք մեր կուրորտային քաղաքը, դառնանք արդյունաբերական քաղաք: Մենք չենք թողնելու մեր Ջերմուկի անունը, բրենդը ինչ-որ մի նիշ իջնի, չգիտեմ ինչ-որ տարբեր օտարերկրյա կոմպանիաների համար, որ գան այստեղ իրենց ոսկիները հանեն տանեն: Մենք ոսկի ունենք, մեզ ուրիշ ոսկի պետք չի: Այո, մեր ջուրը ոսկի է:

Առաջին խանգարող հանգամանքը, որ մեր 7 կմ ճոպանուղին ավարտվում է Ամուլսարից 500 մետր հեռավորության վրա: Իրենք շեշտում են՝ 10-12 կմ ուղիղ գծով հեռու է Ջերմուկը հանքավայրից: Բերեք ճիշտ հասկանանք, եթե փոշի կա,այնտեղ բաց հանք է աշխատանքներ պիտի գնան, աղացները, քարերը աղան, պոչամբարը, որը պիտի լինի, համոզում են, որ ծառեր պիտի տնկեն համոզում են Գնդեվազում արդեն տնկարան են սարքել: Ժողովուրդ, մենք մանկապարտեզի երեխա չենք, մեզ չեն կարող խաբել: Ասենք, փոքր գյուղ լինի, հնարավոր է տեղափոխել, բայց մի մեծ քաղաքի բախտի հետ խաղալը ես համարում եմ չթույլատրվելի:

Նրանք խարդախ ճանապարհով մեզ հետ խաղ բռնեցին, սկզբում իրենք երկու տարի հետազոտական աշխատանքներ անելուց հետո, երրորդ տարին, որ տեսան՝ այնտեղ ոսկի կա, իրենք շուտ էլ գիտեին՝ այնտեղ ոսկի կա, սկսեցին ջերմուկցիների հետ հաշվի նստել, բերեք ջերմուկցիներին էլ հրավիրենք, Ջերմուկի քաղաքապետի կարծիքն էլ հաշվի առնենք: Հիմա էլ ասում են՝ 30 մլն-ի ծախս ենք արել, բա ո՞նց կլինի: Բայց գնացել ես Գորհայքի գյուղապետի հետ պայմանագիր ես կնքել, աշխատանքներ ես սկսել, չգիտեի՞ր՝ Ջերմուկը կողքի քաղաքն է: Այն դեպքում, երբ քո աշխատողները երկար ժամանակվանից բնակվում են Ջերմուկում: Աշխարհում ցույց տվեք նմանատիպ  դեպք, երբ առողջարանային քաղաքի կողքը լինի հանք, թեկուզ շլաքահանք, կամ բազալտի հանքեր: Ինձ նամակ են ուղարկել, որտեղ եղել է ոսկու հանք և հետո այն դարձել է տուրիստական կենտրոն…

Մեկնաբանություններ (7)

Arsen
chnayac vor uzi el, chi kara dzen hani, vortev arsenyani drac mardna
Arsen
4)Vazgen azganunn inch kap uni? 2) srika miamiit chi, shat lav giti vor arsenyan@ hanq uni, prost@ arsenyann ira @ngerna, dra hamar dzen chi hanum :D :D :D
Gevor
Jermukciner@ es hanqin dem en u chi shahagorcvelu! Arxoajaranayin @ntir qaxaq@ voch menkn el chi toxelu vor darna hanqardyunaberutyan kentron!!!!! Asem saxt el imaceq!!! Jermuk citizens are against this mine! We never gonna let our wonderful city to turn into a mining city! For your information!!!!
vazgen
Քաղաքապետի ազգանունը հավանաբար Հովհաննիսյան է)))))
Barkev shahmirian
Այս արտադրութեան հետևանէները միջավայրի վրայ Միթէ մեր երկրի բնապահպանման նախարարութեանը պատասխանատու անձնաւորութիւններին յայտնի չեն այս գործողութեան հետևանքները եթէ այդպէս է թող նրանք տեղեկութիւններ վերցնեն Zortman Ladunsky-Goldmine Fort Belknap ոսկու վանքի միջավայրի հետևանքները: Այս գործողութիւնում Սիանաթթւի աղեր, KCN կամ NaCN կգործածւեն, որոնք գործողութեան ընթացքում իբրև սիանաթթու HCN միջավայրում սոսկալի հետևանքներ են թողնում ոչ թէ միայն մակերեսում այլ նաև այլ ստորերկրեայ ջրերում: Մանաւանդ ամենափոքր հոսակորուստի սոսկալի հետևանք է թողնում միջավայրում : Վերոյիշեալ հանքը նաև շատ ուրիշ խնդիրների հանդիպեց: Այս հանքը առաջինն էր, որում այս գործողութիւնը իրագործւեց և առաջինն էր նաև, որ ստիպւեց դադարեցնել իր գործուղութիւնը բնութեան մեծ վնասներ հասցնելու պատճառներով: Չնայած այն հանգամանքին, որ այս գործողաւթիւնը 1982-ից դադարեցւել է դարձեալ շրջապատի ստորերկրեայ ջրերը սուլֆիդ պարունակող հանքաքարերից անձրևների կամ ձեան տեղումներից և օդում պարունակող թթւածնի հետևոանքով Ծծմբաջրածինից է H2S-ից, Ծծմբաթթու H2SO4 է առաջանում: Անգամ տասնեակ տարիներ յետոյ ջրի թթւութիւնը այնքան բարձր է, որի զտումը կամ թթւի հեռացում այնքան մեծ գումարներ է պահանջում, որ շրջապատը չի կարողանում հայթայթել բոլոր այդ ծախսերը: Պարգև Շահմիրեան Վիեննա Այս արտադրութեան հետևանէները միջավայրի վրայ Միթէ մեր երկրի բնապահպանման նախարարութեանը պատասխանատու անձնաւորութիւններին յայտնի չեն այս գործողութեան հետևանքները եթէ այդպէս է թող նրանք տեղեկութիւններ վերցնեն Zortman Ladunsky-Goldmine Fort Belknap ոսկու վանքի միջավայրի հետևանքները: Այս գործողութիւնում Սիանաթթւի աղեր, KCN կամ NaCN կգործածւեն, որոնք գործողութեան ընթացքում իբրև սիանաթթու HCN միջավայրում սոսկալի հետևանքներ են թողնում ոչ թէ միայն մակերեսում այլ նաև այլ ստորերկրեայ ջրերում: Մանաւանդ ամենափոքր հոսակորուստի սոսկալի հետևանք է թողնում միջավայրում : Վերոյիշեալ հանքը նաև շատ ուրիշ խնդիրների հանդիպեց: Այս հանքը առաջինն էր, որում այս գործողութիւնը իրագործւեց և առաջինն էր նաև, որ ստիպւեց դադարեցնել իր գործուղութիւնը բնութեան մեծ վնասներ հասցնելու պատճառներով: Չնայած այն հանգամանքին, որ այս գործողաւթիւնը 1982-ից դադարեցւել է դարձեալ շրջապատի ստորերկրեայ ջրերը սուլֆիդ պարունակող հանքաքարերից անձրևների կամ ձեան տեղումներից և օդում պարունակող թթւածնի հետևոանքով Ծծմբաջրածինից է H2S-ից, Ծծմբաթթու H2SO4 է առաջանում: Անգամ տասնեակ տարիներ յետոյ ջրի թթւութիւնը այնքան բարձր է, որի զտումը կամ թթւի հեռացում այնքան մեծ գումարներ է պահանջում, որ շրջապատը չի կարողանում հայթայթել բոլոր այդ ծախսերը: Պարգև Շահմիրեան Վիեննա
srika
Աշխարհում ցույց տվեք նմանատիպ դեպք, երբ առողջարանային քաղաքի կողքը լինի հանք, թեկուզ շլաքահանք, կամ բազալտի հանքեր: Ինձ նամակ են ուղարկել, որտեղ եղել է ոսկու հանք և հետո այն դարձել է տուրիստական կենտրոն…------------------------- Patasxan. orinak jermuk@, jermukic 4 km heravorutyan vra arsenyan@ hanq uni ay miamit
Karen
De Bnutnaxy drakan ezrakacutiuna tvel:))) imacaq te vonc.........

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter