HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Սիմոն Պետրոսյանը նիստը վարելուց առաջ չէր ծանոթացել ընտրության կանոնակարգին

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալը` Սիմոն Պետրոսյանը, գտնում էր, որ պարտադիր չէ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի մասնաճյուղի ղեկավարներն անտառտնտեսության մասնագետներ լինեն, ընդամենը պետք է գիտելիքներ և  կազմակերպչական ջիղ ունենանԱսածը հիմնավորելու համար Սիմոն Պետրոսյանը մեզ ներկայացրեց սեփական օրինակը. «Ես մասնագիտությամբ ինժեներ-տեխնոլոգ եմ, անտառի հետ կապ չեմ ունեցելբայց դա ինձ բոլորովին չի խանգարել և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի որոշ թերություններ ես եմ բարձրաձայնել»,- ասաց Սիմոն Պետրոսյանը:

Շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտեի նախագահի պաշտոնակատար Արուսյակ Սիրադեղյանի 2020 թ. հունիսի 8-ի N 38-Ա հրամանով «Դսեղի անտառտնտեսություն» և «Լալվարի անտառտնտեսություն» մասնաճյուղերը միաձուլման ձևով վերակազմակերպվել և ստեղծվել է «Թումանյանի անտառտնտեսություն» մասնաճյուղ: Նույն հրամանով հաստատվել է «Հայանտառի» «Թումանյանի անտառտնտեսության» մասնաճյուղին ամրացված անտառային հողերի բաշխվածությունը` ըստ յոթ անտառապետությունների:

Անտառատնտեսության Դսեղի անտառապետությանը ամրացվել է 5782 հա, Մարցի անտառապետությանը՝ 4717, Մոտկորի անտառապետությանը՝ 4831, Շնողի անտառապետությանը ամրացվել է` 6948, Թումանյանի անտառապետությանը՝ 6361, Սանահինի անտառապետությանը՝ 4538 և Ծաղկաշատի անտառապետությանը ամրացվել է 5109 հա անտառային հողեր: Հրամանով վերակազմակերպված «Թումանյանի անտառտնտեսություն» մասնաճյուղի պահպանությանն է հանձնվել 38 286 հա անտառային հողեր:

«Հայանտառ» ՊՈԱԿ-ում երեկ՝ օգոստոսի 14-ին, տեղի ունեցած վերակազմավորված «Թումանյանի անտառտնտեսություն» մասնաճյուղի  տնօրենի ընտրության մրցույթին մասնակցեց երեք թեկնածու: Նիստի սկզբում մրցութային հանձնաժողովը որոշեց վիճակահանությամբ սահմանել թեկնածուների հետ հարցազրույցի անցկացման հերթականությունըՀանձնաժողովին առաջինը ներկայանալու իրավունքը ստացավ թեկնածու Արամ Քոչարյանը, 2-րդը՝ Կամո ՂարագյոզյանըԵրրորդ թեկնածուն` Տավուշի մարզի Պառավաքար գյուղի բնակիչ Սարգիս Մարգարյանը, հանձնաժողովին ներկայացավ ուշացումով: Մրցույթին մասնակցելու հայտ ներկայացրած երեք թեկնածուներից ոչ մեկը մասնագիտական կրթություն չուներ:

Թեկնածու Արամ Քոչարյանն ավարտել է Երևանի գյուղատնտեսական ակադեմիայի բժշկագիտության ֆակուլտետըՆա «Դսեղի անտառտնտեսություն» մասնաճյուղում 25 տարի աշխատել է անտառապահ: Արամ Քոչարյանը 10 ամիս առաջ՝ 2019թ.-ի  հոկտեմբերի 4-ին, նշանակվել է «Դսեղի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրեն:

Կամո Ղարագյոզյանը մասնագիտությամբ պատմաբան է: Ավարտել է Վանաձորի պետական մանկավարժական համալսարանի պատմության ֆակուլտետը, 10 տարի պատմության ուսուցիչ է աշխատել Մեծ Այրում գյուղի դպրոցում, համատեղության կարգով եղել է նաև գյուղի նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենը:

Կ. Ղարագյոզյանը 2018թ.-ից առ այսօր աշխատում է Լալվարի անտառտնտեսության անտառների պահպանության ինժեներ: Թեկնածուի խոսքով՝ անտառտնտեսությունում հիմնականում զբաղվել է անտառների պահպանության գործով: Ասաց, որ աշխատանքային տարիներին իրեն շատ հնարավորություն չի ընձեռվել անտառտնտեսության մնացած խնդիրներն ուսումնասիրելու համար: Սակայն աշխատանքի ընթացքում նկատել է, որ  «Լալվար» անտառտնտեսությունում համագործակցություն չկա տեղական ինքնակառավարման մարմինների, համայնքի բնակիչների և հարևան անտառտնտեսությունների ու բնապահպանական կազմակերպությունների հետ: «Կարող եմ ասել` եղած հարաբերությունները կրել են ձևական բնույթ»,- ասաց Կամո Ղարագյոզյանը:

Սարգիս Մարգարյանն ավարտել է Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի բնապահպանության, բնօգտագործման ֆակուլտետը: 2018թ.-ին մի քանի ամիս աշխատել է Տավուշի մարզի Բերդ համայնքի   անտառտնտեսությունում՝ որպես անտառապետ: Թեկնածուի խոսքով` իր դիմումի համաձայն` դուրս է եկել աշխատանքից, որովհետև այն ժամանակ վերևներում անտառի մասին այս ձևով չեն մտածել, ոնց որ հիմա: «Եթե մի 15-20 օրվա մեջ «Թումանյանի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրենի պաշտոնում չկարողանամ ինձ արդարացնել, ես սաղին էլ կխոստանամ, որ  նույն ձևով դիմում կգրեմ և դուրս կգամ աշխատանքից»,- հայտարարեց նա:

Հանձնաժողովի անդամների կողմից տնօրենի թեկնածուներին ուղղվում էին  մասնագիտական առաջնահերթ գիտելիքները ստուգող հարցեր:

«Թումանյանի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրենի ընտրության հանձնաժողովի փակ գաղտնի քվեարկության արդյունքներով` տնօրենի թեկնածու Կամո Ղարագյոզյանը ստացավ հանձնաժողովի բոլոր 5 անդամների կողմ  ձայները, Արամ Քոչարյանը ստացավ 3 կողմ և երկու դեմ ձայներ, իսկ  Սարգիս Մարգարյանը ստացավ հանձնաժողովների անդամների 5 դեմ ձայները: Արդյունքները հրապարակելուց հետո հանձնաժողովի նախագահ Սիմոն Պետրոսյանը շտապեց շնորհավորել Կամո Ղարագյոզյանին:

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալը, պարզվեց, տեղյակ չէր տնօրենի ընտրության կանոնակարգին: «Հանձնաժողովի 5 անդամների երեք կողմ ձայներ ստանալու դեպքում թեկնածու Արամ Քոչարյանը նույնպես հաղթող է ճանաչվում, պետք է դա նույնպես արձանագրվի»,- հուշեցին հանձնաժողովի նախագահին:

«Էստեղ չի՞ նշվում, թե ում պետք է ներկայացնենք ընտրության արդյունքները»,- հարցրեց Սիմոն ՊետրոսյանըՎերջինիս բացատրեցին, որ ընտրության արդյունքները պետք է ներկայացնել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենին: Վերջինս էլ, կանոնակարգի համաձայն, դա պետք է ներկայացնի Անտառային կոմիտեին: «Այսինքն, հաղթողին պետք է որոշի վերադա՞սը»,- հարցրեց Սիմոն Պետրոսյանը: Նա ստիպված ներողություն խնդրեց իր շտապողականության համար:

«Այ, դրա համար պետք է այդ կանոնակարգը իմ ձեռքում շուտ լիներՀրամանն էլ եմ էսօր ստացել, կանոնակարգն էլ եմ այսօր ստացել: Իհարկե, իմ մեղավորությունն է, ես չեմ ուզում ոչ մեկին մեղադրել»,- ներկաներին ասաց  Սիմոն Պետրոսյանը:

Վերջինս մեզ հետ զրուցելիս բացատրեց, որ առաջին անգամ է անցկացնում նման մրցույթ, չի հասցրել ուսումնասիրել տնօրենի ընտրության կանոնակարգը: «Մեր ժամանակներում այդպես չէր, միշտ մեծամասնության ձայներ ստացողն էր հաղթում»,- ասաց նա

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter