HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

5 հազար դրամ վերցնելը ձայն վաճառել չէ՞

Ակնհայտ է, որ համապետական հեռուստաընկերություններում չկան հավասար պայմաններ. կատարվում է իշխանությունների կողմից հրահանգված միակողմանի լուսաբանում: Մի շարք իրադարձությունները լուսաբանվում են կա'մ կողմնակալ, կա'մ չեն լուսաբանվում:  

Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց քաղաքագետ, ՌԱՀՀԿ փորձագետ Էդգար Վարդանյանը:

Նար խոսքով`հեռուստաընկերությունները մնում են հասարակության վրա ամենամեծ ազդեցություն ունեցող լրատավամիջոցը, որի միջոցով էլ կատարվում է ուղեղների լվացում ասվածը:

Փորձագետը գտնում է, որ հասարակության մեջ կան մի քանի ընտանիքներ, որոնք մենաշնորհատիրել են ամբողջ դաշտը, ստեղծել անահավասար պայմաներ, իսկ հասարկության մնացայալ շերտը գտնվում է անհավասար պայմաններում: Նրա կարծիքով` դա իշխանությունների կողմից արված դիտավորյալ քայլ է, ոչ թե պաշտոնյաների վատ աշխատանքի արդյունք, այդ գործընթացը կատարվում է գիտակցաբար և հաշվարկված:

Է. Վարդանյանի խոսքով` այն մարդիկ, որոնք ցանկություն ունեն ապրել ազատ և դեմոկրատական երկրում, պետք է միավորվեն մի ձևաչափով, որը իշխանության գալու նպատակ չի հետապնդում, այլ իշխանության գալու մեխանիզմների ստեղծման նպատակ ունի: Երբ շարժումը կարողանում է մթնոլորտ փոխել հասարկության մեջ, տեղի են ունենում ազատ ընտրություններ, որտեղ մրցում են քիչ թե շատ առողջ ուժերը:  Բոլոր այն անձինք, ովքեր հասականում են դրա անհրաժեշտությունը, պետք է քայլ անեն, այլ ոչ թե սպասեն, որ փոխվի հասարակության գիտակցությունը: Երբ որոշ մարդիկ գան այդ գիտակցության, կստեղծվի ժողովրդավարական շարժումը:

Քաղաքագետի կարծիքով` Հայաստանում նման շարժում չկա, բայց կա դրա պոտենցիալը, չնայած նման շարժում ձևավովում էր 2008թ.-ին:

Փորձագետը ընդդիմությանը խորհուրդ է տալիս նեղկուսակցական ամբիցիաները դնել մի կողմ և հայտարարել, որ իրենք մեկ շարժման կամ գործընթացի մաս կարող են լինել, չեն մոնոպոլիզացնելու այդ գործընթացը, որպեսզի կարողանան հասնել ժողովրդավարության և պատրաստ են հետևել նոր ձևավորվող քաղաքացիական հասարակության տրամաբանությանը: Սակայն եթե այդ դեմոկրատական շարժումը մեզանում մնում է գաղափար, չի վերածվում շարժման, ապա այդ քաղաքական ուժերը պետք է լինեն ազնիվ և չառաջացնեն հիասթափություններ:

Է. Վարդանյանը համամիտ չէ այն դիտարկմանը, թե ընտրողը 5 հազար դրամով վաճառում է իր ձայնը: Նրա կարծիքով` եթե նույն ընդդիմությունը տա 10 hազար դրամ, ապա այդ գումարը վերցնողները չեն քվերակի իր օգտին, որովհետև նրանք քվեարկում են ոչ թե այդ գումարի համար, այլ դա «կայացած գործարքի սիմվոլիկ նշանն է», այդ ընտրողն ի սկզբանե պարտադրաված է ընտրել, իսկ գումարը վերցնելով` նա ցույց է տալիս իր հնազանդությունը:

Է. Վարդանյանը նաև հավելեց, որ այժմ հասարկությունը տրոհված է և իրական տրամադրությունները դժվար է հասկանալ, մարդիկ անգամ չեն կարողանում դա ձևակերպել: Սակայն բոլորն էլ հասկանում են, որ չկա բավարարվածություն, վստահություն իշխանությունների նկատմամբ: Եվ պատահական չէ, որ հաճախ իշխանությունն է բարձրացնում առկա բազմաթիվ խնդիրները` միաժամանակ նշելով, որ ինքն է այն ուժը, որը կարող է լուծել այդ խնդիրները: Այդպիսով իշխանությունը փորձում է ընտրազանգվածն ուղղել դեպի իրեն: 

Մեկնաբանություններ (1)

Dard-Aneli
Inchi eq zarmanum, Hajastanum bolor bnagavarnerum el anhavasarutyun e. ov e dzgtum patgamavor darnalu kam el pachtonia, vorpeszi pahqari anhavasarutian dem. Menq arden zahla chunenq lselu dzer harachanqner@ kexc.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter