HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Առողջապահական կազմակերպություններն ի՞նչ են արել իրենց վտանգավոր թափոնները

Առողջապահության ոլորտում թափոնների հետ կապված գործողությունների  ընթացքում մարդու օրգանիզմի վրա վնասակար ու վտանգավոր ազդեցության բացառման նպատակով կան սանիտարական նորմեր ու կանոններ, հիգիենիկ նորմատիվներ: Դրանց պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությունը պարտավոր է իրականացնել ՀՀ առողջապահության նախարարությունը:

Ըստ ՀՀ առողջապահության նախարարության տվյալներին, 31.12.2011թ. դրությամբ, լիցենզավորված 2793 առողջապահական կազմակերպություններից «Էկոլոգիա Վ.Կ.Հ.», «Առողջության զարգացման կենտրոն» և «Ջինջէկո» ՍՊԸ-ների հետ թափոնների ոչնչացման, վնասազերծման նպատակով պայմանագրեր են կնքել թվով 330 խոշոր բազմապրոֆիլ և մասնագիտացված հիվանդանոցներ, առողջության կենտրոններ (առողջապահական կազմակերպությունների ընդամենը 12.0%-ը):

Հենց վերոնշյալ ՍՊԸ-ներն է, որ ՀՀ կառավարության որոշումներով վտանգավոր թափոնների վնասազերծման լիցենզիա են ունեցել: Սակայն պետք է նկատի ունենալ, որ հիշյալ 330 հիվանդանոցների և կենտրոնների բժշկական թափոնները կազմում են առողջապահական կազմակերպությունների ընդհանուր թափոնների շուրջ 77.0 տոկոսը: Բնականաբար, հարց է առաջանում, թե մյուսներն ի՞նչ են արել իրենց մոտ առաջացած թափոնները, այդ թվում նաև` վտանգավոր, ինչպես են վարվել դրանց հետ: Ընդգծենք որ սանիտարական կանոնների և նորմերի համաձայն` առողջապահական կազմակերպություններում բժշկական թափոնների մինչև 15%-ը կազմում են վտանգավոր թափոնները:

Ավելին. վտանգավոր թափոնների փոխադրումը «Էկոլոգիա Վ.Կ.Հ.», «Առողջության զարգացման կենտրոն» և «Ջինջէկո» ՍՊԸ-ների կողմից 2009 և 2010 թթ. իրականացվել է առանց համապատասխան լիցենզիաների: Այսպիսով խախտվել է ՀՀ կառավարության 30.01.2003թ. «Հայաստանի Հանրապետությունում վտանգավոր թափոնների վերամշակման, վնասազերծման, պահպանման, փոխադրման և տեղադրման գործունեության լիցենզավորման կարգը հաստատելու մասին» թիվ   121-Ն որոշման` այդ ժամանակահատվածում գործող պահանջը: 

«Թափոնների առաջացման, օգտագործման և հեռացման մասին» տարեկան  վարչական վիճակագրական հաշվետվություններ 2009թ. ներկայացրել են ընդամենը 118, իսկ 2010թ.` 123 կազմակերպություններ և անհատ ձեռնարկատերեր: Ըստ այդմ, 2009 թ. առաջացել են 951.1 տոննա, իսկ  2010 թ.` 979.9 տոննա 3-րդ և 4-րդ դասի վտանգավորության թափոններ:

Վերոնշյալը փաստում է, որ առողջապահական կազմակերպությունների ընդամենը 4.4% են ներկայացրել վարչական վիճակագրական հաշվետվություններ` հակառակ որ դրանց ներկայացումը նախատեսված է ՀՀ կառավարության 07.12.2006թ. «Թափոնների պետական հաշվառման կարգը սահմանելու մասին» թիվ 1739-Ն որոշման պահանջով: Այսինքն` այս վերջին որոշման պահանջը նույնպես խախտվել է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter