HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Պարգև սրբազան. «Հավատանք մեր ներուժին ու հաղթանակին, ուժերը լարենք, որ կարողանանք այս ահռելի ներխուժումը չեզոքացնել»

Հարցազրույց Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հետ

Սրբազան, ինչպե՞ս եք գնահատում իրավիճակը:

Ամբողջ ճակատով դաժան պատերազմ է ընթանում, խփում են ոչ միայն զորամասերին, խփում են քաղաքին, գյուղերին: Քաղաքացիական զոհեր էլ ունենք՝ երեխա, կին, երիտասարդ տղաներ: Պատերազմ է, լայնածավալ պատերազմ:

Փորձե՞լ եք կապ հաստատել Ձեր միջազգային գործընկերների հետ:

Այսօր ցերեկը հարցազրույց ունեցա, պիտի դիմեն շվեյցարացիներին՝ կաթոլիկ, հավատացյալ, բողոքական, խնդրեցի, որ մեզ համար աղոթք անեն և եթե կարող են իրենց բարոյական ու քաղաքական ձայնը բարձրացնեն, որ մի օր շուտ ավարտվի այս պատերազմը:

Այս պատերազմը կարծես թե մի քիչ տարբերվում է Ապրիլյան քառօրյա պատերազմից, Դուք ի՞նչ կարծիքի եք:

Շատ է տարբերվում, ավելի շատ զինատեսակներ են օգտագործում իրենք ու շատ մեծ քանակով անօդաչու թռչող սարքեր: Դե, պարզ է՝ «Սպայկ», «Սմերչ», «ՏՕՍ», տարբեր տիպի խոշոր տրամաչափի զինատեսակներ: Ամեն ինչ էլ օգտագործում են, և այս անգամ կարծես ավելի ճկուն, ավելի խելացի մոտեցան հարցին: Շատ կետային են աշխատում ճանապարհների վրա, հատուկ կարևոր կետերի վրա: Ավելի լավ են պատրաստված իրենք, և զգացվում է թուրք ինստրուկտորների ձեռքը:

Սրբազան, Ձեր խոսքին հայությունը միշտ սպասում է, ի՞նչ կոչով կդիմեք:

Առաջինը՝ խնդրում եմ բոլորս աղոթք անենք, ամբողջ ազգով աղոթենք՝ խաղաղություն գա, և երկրորդ՝ մեզ պետք է ազգային միաբանություն, պետք է զորավիգ կանգնենք մեր երիտասարդներին, որոնք ապահովում են մեր կյանքն ու անվտանգությունը և քաջ ոգի պահենք: Հուսանք ու հավատանք մեր ներուժին ու հաղթանակին, ուժերը լարենք, որ կարողանանք այս ահռելի ներխուժումը չեզոքացնել: Սա է պահանջվում մեզնից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter