HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթևիկ Շալջյան

Փարավոն Միրզոյանն ու «Չորրորդ ինքնիշխանությունը» կհաշտվե՞ն

Այսօր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ Փարավոն Միրզոյանի (անձնագրում' Ֆարաոն Միրզոյան)՝ պատիվն ու արժանապատվությունը արատավորող տեղեկությունները հերքելու և պատճառված վնասները հատուցելու պահանջների մասին հայցն ընդդեմ «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթի («Կողմնակի անձանց Մ» ՍՊ ընկերության և Սերգեյ Գասպարյանի):

Դատարանի՝ հաշտության գալու առաջարկին կողմերը դրական են արձագանքել, և այսօրվա նիստին հայցվորի ներկայացուցիչ Սիմոն Բաբայանը պատասխանողին ներկայացրեց իրենց հաշտության տեքստը: Պատասխանողի ներկայացուցիչ Յուրա Եղիազարյանը դատարանին միջնորդեց ժամանակ տրամադրել հաշտության տեքստին ծանոթանալու համար:

Դատարանը բավարարեց միջնորդությունը և հերթական նիստի օր նշանակեց մայիսի 23-ը, սակայն դատավոր Է. Ավետիսյանը կողմերին հայտնեց, որ դատարանը նախքան մայիսի 23-ը բաց է կողմերի համար՝ հաշտության գալու քննարկման համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter