HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հիմա»-ն պահանջում է հենց հիմա դադարեցնել Կաթողիկեի մոտ շինարարությունը

Երևանի կենտրոնում գտնվող, բազմաթիվ երկրաշարժերին և սովետական մսաղացին դիմակայած Ս. Աստվածածին (Կաթողիկե) եկեղեցին (13-րդ դ.) այսօր վտանգված է: Այս անգամ խոսքը ոչ թե քանդելու մասին է, այլ պատմական միջավայրի աղճատման:

Նոր նախագծով նախատեսվում է փոքրածավալ Կաթողիկեին կից կառուցել ծավալով տասնապատիկ ավելի մեծ Ս. Աննա եկեղեցին, իսկ մի քանի մետր հեռավորության վրա' եռահարկ կաթողիկոսական երևանյան նստավայրը:

Շինարարական աշխատանքներն արդեն սկսվել են: Թե նոր եկեղեցու, թե նոր նստավայրի դեպքում կիրառվել է բավականին ակտիվ ճարտարապետություն, որը ամբողջովին ճնշում է փոքրածավալ ու զուսպ ճարտարապետությամբ Կաթողիկե եկեղեցին:

Կառուցվող շինություններն իրենց ծավալով ազդում են ոչ միայն Կաթողիկեի, այլև ամբողջ խաչմերուկի ու շրջակա ճարտարապետության վրա:

Պահանջում ենք անհապաղ դադարեցնել ապօրինի շինարարությունը, անցկացնել նախագծերի բաց մրցույթ և տարածքի բարեկարգման ծրագրի վերաբերյալ անցկացնել հասարակական լսումներ:

Հարգանքներով՝
«Հիմա» երիտասարդական նախաձեռնություն

Մեկնաբանություններ (3)

Հովհաննես
Սիրելի մեկնաբաններ, ինչքան կարելի է սեփական աչքի միջի գեռանը չտեսնել, բայց ցանկանալ դիմացինի աչքի շյուղը հանել: Չեմ կարծում, որ Դուք` Varaz Syuni in Amsterdam այդքան մտահոգվաց եք ձեր հայրենակիցներով: Իհարկե կներեք անկեղծությանս համար, բայց թող ամեն մեկի գործերը վկայեն իր մասին, իսկ գոնե ես առաջին անգամ եմ ձեր անունը կարդում, դա երևի ինչ որ բան նշանակում է: Մի մոռացեք այն շահեկանի մասին, որ պարգևել է մեզ մեր Եկեղեցին իր սկզբնավորման առաջին իսկ օրից: Կխնդրեմ անձով չպայմանավորել մեր ողջ Եկեղեցի, դա կօգնի, որ յուրաքանչյուրդ ավելի օբյեկտիվ մոտենա հարցին:
ՀԳԲ
Աստված Վկա, Ես մեր Հայերը Գլւխները կորցրել են,Չեն հասկանւմ որ ամեն մի Վանքի տակ մի կտակ կա պահված ,
Վարդան
Էլի կեղծ հայրենասերները սկսեցին ամպագոռգոռ խոսել, իբր եկեղեցու ճակատագրով են մտահոգված: Ձեզ թվում է, որ Դուք ավելի նախանձախնդիր եք Մայր Աթոռից: Պարզից էլ պարզ է, որ այս ամենի ետևում կանգնած են այլ ուժեր........: Ավելի ճիշտ կանեք գնաք և ԿՅԱՆՔԻ ԽՈՍՔ աղանդի կողմից Թբիլիսյան խճուղում կառուցվող շենքի համար միտինգ անեք,...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter