HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Արցախում 36 քաղաքացիական զոհից 20-ը սպանվել է հենց իր բնակության վայրում

Սեպտեմբերի 27-ին արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում սկսված պատերազմի հետևանքով Արցախում մահացել է 36, վիրավորել՝ 115 խաղաղ բնակիչ: 

36 քաղաքացիական զոհից 20-ը սպանվել է հենց իր բնակության վայրում։ «Սա նշանակում է, որ անկանկալ, թիրախային, դիտավորյալ հարձակման հետևանքով են այս դեպքերը տեղի ունեցել»,-այս մասին հայտնում է Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը։

Քաղաքացիական բնակչության շրջանում զոհերից 28-ը տղամարդ է եղել, 7-ը` կին և մեկ երեխա (աղջիկ). զոհերի կեսը 50-ից բարձր տարիքի են եղել։

Նախնական հաշվարկներով՝ վնասվել է 7800 մասնավոր անշարժ գույք՝ բնակարան, տուն, հասարակական նշանակության շինություն։ Բացի այդ, վնասվել է 1310-ից ավելի ենթակառուցվածք՝ հանրային կամ արտադրական նշանակության օբյեկտներ։ Մասնավորապես՝ էլեկտրամատակարարման համակարգեր, կայաններ, ցանցեր, կապի և հաղորդակցության, ջրամատակարարման, գազամատակարարման, ճանապարհատրանսպորային ոլորտի օբյեկտներ։

Վնասվել է նաև 720-ից ավելի ավտոմեքենա։

Արտակ Բեգլարյանի փոխանցմամբ՝ պատերազմական օրերին ադրբեջանական բանակը թիրախավորել է ավելի քան 130 բնակավայր, որոնք ունեն տարբեր աշխարհագրական դիրք, սահմանային և խորքային տեղակայում։ 

Իսկ հոկտեմբերի 10-ին՝ հրադադարի հայտարարումից հետո, ադրբեջանական զինված ուժերի կողմից թիրախավորման հետևանքով 8 քաղաքացիական անձ է սպանվել։  

«Բազմաթիվ բնակավայրերում մասսայական հարձակումներ են եղել՝ ծանր հրետանու կամ հրթիռների կիրառմամբ։ Ինչը նշանակում է, որ մեկ հարվածից երբեմն վնասվել են տասնյակ կամ հարյուրավոր անշարժ կամ շարժական գույքեր»,-ասաց Արտակ Բեգլարյանը։

Արցախի ՄԻՊ-ը ընդգծեց՝ ադրբեջնական կողմը գերճշգրիտ կերպով է հրթիռները կիրառում, ինչը նշանակում է՝ չէին կարող սխալվել և այլ թիրախ ընտրել։ 

Քաղաքացիական բնակչությունից վիրավորվածների կեսը ևս վիրավորվել է բնակության վայրում, ապա՝ հասարակական կամ աշխատանքի վայրում, անվտանգ վայր տեղափոխվելիս։ Վիրավոր 115 անձանցից 95-ը լուրջ վիրավորումներ է ստացել, որոնցից 18-ն էլ կանայք են։ 

Իսկ Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու թիրախավորման մասին Արցախի ՄԻՊ-ը կներկայացնի արտահերթ զեկույց։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter