HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

«1998-ից սկսած` բանակցային գործընթացում եղել է մեկ թեմա. տարածքները պետք է հանձնվեն Ադրբեջանին»,- ասում է Նիկոլ Փաշինյանը

«1998 թվականից սկսած` բանակցային գործընթացում՝ բանակցային բովանդակության մեջ, եղել է միայն մեկ թեմա. տարածքները պետք է հանձնվեն Ադրբեջանին։ Հայկական կողմի քաղաքականությունը եղել է` ձգել այս գործընթացը։ Այո, ժամանակ կարելի է ձգել 1 տարի, 5 տարի, 10 տարի, 15 տարի, 20 տարի, բայց ինչ-որ իքս պահի այդ ռետինը կտրվում է։ Այդ ռետինը 2016 թվին ապրիլյան պատերազմով արդեն կտրվել է։ Ես երբ ասում էի՝ նոր կետ, ես նկատի ունեի, որ մենք պետք է փորձենք այդ կտրված ռետինի տրամաբանությունից դուրս գալ և մեզ դուրս դնել։ Մեզ դա չի հաջողվել անել։ Երբ մեզ չի հաջողվել անել և ռազմական սպառնալիքն է բերվել առաջին պլան, մենք ամեն ինչ արել ենք այս կարճ ժամանաշրջանում»,- այսօր կայացած ասուլիսին նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանն անդրադարձավ Արցախի շուրջ ծավալված բանակցություններին։ Նշեց, որ նախկինում բանակցությունները եղել են նույն տրամաբանությամբ, նույն առաջարկներով. այդ տարածները պետք է հանձնվեն Ադրբեջանին, այդ թվում՝ Շուշին։ Իսկ դրա դիմաց Արցախի կարգավիճակի մասին որևէ որոշում չպետք է լիներ։ Ընդգծեց՝ 2016 թվականի ապրիլյան պատերազմն այս պատմության վերջին զանգն էր։ Այն տարբերությամբ, որ այս անգամ արդեն որևէ բանավոր հայտարարությամբ կամ պարտավորությամբ հնարավոր չէր լինի կանգնեցնել պատերազմը։

Վարչապետի գնահատմամբ՝ 2020 թվականի հուլիսին Տավուշում տեղի ունեցած պատերազմը ցույց տվեց, որ Հայաստանը պատրաստ է պատերազմին, սակայն արցախյան այս պատերազմին ներգրավվեցին ահաբեկիչները, վարձկանները և Թուրքիան։ Սա դարձավ մեր անհաջողության հիմնական պատճառը։ Իսկ մենք կարող ենք կանխել այս զարգացումը, եթե Արցախի այդ շրջանները հանձնեինք Ադրբեջանին՝ առանց Արցախի կարգավիճակի։ Այդ իսկ պատճառով որոշվեց պայքարել պատերազմում՝ ստանալով առավել բարենպաստ պայմաններ։ «Այդ պայքարի ընթացքում շատ ուժեր, ովքեր մեզ մեղադրում են դավաճանության մեջ, մեզ ասում էին՝ գիտեք ինչ, պետք է հանձնել։ Մենք ասում էինք՝ ոչ, չենք հանձնի այնքան ժամանակ, քանի դեռ մենք տեսնում ենք կա թեկուզ 1 % տեսական, գործնական հնարավորություն, որ մենք կարող ենք կռվել և կռվով ինչ-որ մի հարց լուծել։ Այն ժամանակ երբ մենք արձանագրել ենք՝ չկա նման հնարավորություն, մենք գնացել ենք մյուս ճանապարհով»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա նաև շեշտեց՝ բացարձակ անհիմն տեղեկատվություն է, որ ռուս խաղաղապահները տեղափոխվում էին Հայաստան Շուշին ընկնելուց առաջ։ Խաղաղապահները սկսել են տեղափոխվել նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրումից հետո։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter