HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ժաննա Սարգսյան

Ակտիվիստների բրիգադը փորձում է ապամոնտաժել Մաշտոցի այգու կրպակները

Այս պահին Մաշտոցի այգում ապամոնտաժող բրիգադը քննարկում է իր անելիքները: Ապամոնտաժող բրիգադը շրջում է բուտիկների մոտով, որ տեսնի, թե որտեղից կարելի է սկսել ապամոնտաժումը: Հիշեցնենք, որ օրեր առաջ մի խումբ ակտիվիստներ հայտարարել էին, որ մարտի 31-ին ապամոնտաժելու են Մաշտոցի այգում տեղադրված ապօրինի բուտիկները:

Ակցիայի ամենասկզբից պուրակում 50 օր շարունակ պայքարած ակտիվիստները ժապավենով իրենց առանձնացրին ապամոնտաժող բրիգադից: Այս պահին այգում 2 գործընթաց է ընթանում: Մի կողմից շարունակվում է ակտիվիստների ցույցը, մյուս կողմից հատուկ հագուստով և գործիքներով ապամոնտաժող բրիգադը փորձում է ապամոնտաժել կրպակները:

Երևանի փոխոստիկանապետ Ռուբեն Մելքոնյանը և ոստիկանության Երևան քաղաքի վարչության հասարակական կարգի ապահովման բաժնի պետի տեղակալ Կարեն Մովսիսյանը բանակցեցին ցուցարարների հետ: Ապամոնտաժող խումբը հայտարարեց, որ ապամոնտաժելու է կրպակները, և եթե ոստիկանները համարում են, որ իրենց գործողություններն ապօրինի են, ապա կարող են ձերբակալել իրենց, իրենք պատրաստ են պատասխանատվություն կրել դրա համար:

Քանի որ բրիգադի այս հայտարարությունից հետո ոստիկանների կողմից արձագանք չեղավ, բրիգադը մի քանի մետաղալար կտրեց այն արգելապատնեշներից, որոնք պաշտպանում են կրպակները: Անձամբ Տիգրան Խզմալյանը հարթաշուրթով 3 մետաղալար կտրեց: Ոստիկաններն արագ վերականգեցին մետաղալարերը:

Մեկնաբանություններ (5)

Vlad
Ays ameny nranica vor bnapahpanutian volorti petakan pashtonyanery qaxaqakan kamq ev hayrenasirutiun chunen, chnayac da irenc hamar karevor chi, karevory HHK cucakum linen u noric irenc pashtonnerum mnan vor sharunaken joxovrdi ariuny xmen.... Erevi hatuk plan e haystany datarkelu hamar.
drizzlebrain
Զատիկի տոների նախօրյակին, երանելի կլիներ, որ բուդկաների սեփականատերերն իրենք ապամոնտաժեին դրանք ու տարածքն էլ կանաչապետեին, որպես մարդկային հոգևոր մեծահոդության և առաքինության դրսևորում...
Torkom
Սաղը թատրոն էր: Public relations event...Այնտեղ էինք...այս երիտասարդները ուշ թէ շուտ պետք է անցնեն իսկական քաղաքացիական անհնազանդության փուլին: Մնացածը անիմաստ է:
Kar
Mek el mnac BN naxararutiuny ev qaxaqaapetarani hamapatasxan bajiny apamontajen:))))
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Երիտ-Օլիգարխները ընդդեմ Հայ ժողովրդի:............................1908 թ -Երիտ-թուրքեր, 2008թ - Երիտ-Հայեր:................................ Լեռնաձորը,Թռչկանը,Թեղուտը,Մաշտոցի այգին ՄԻԱՅՆ ՍԿԻԶԲՆ է: ԽՈՒԺԱՆԻ (ու իրենց վասսալների) օրերը հաշվված են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter