HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ակտիվիստները բնապահպանական կոնֆերանս են կազմակերպում

Կոնգրես հյուրանոց, հանդիսությունների դահլիճ,  ապրիլի 10, 2012

Վերջին տարիներին Հայաստանում աննախադեպ չափերի է հասել բնության ավերումը եւ բնական ռեսուրսների անարդյունավետ օգտագործումը: Բացվում են նոր հանքավայրեր, չեն դադարում «օրինական» եւ ապօրինի անտառահատումները, հողերի աղտոտումը հասնում է աղետալի չափերի, ջրային ավազանը «հարստանում է» տարբեր աղտոտիչներով եւ այլն: Այսպես այլեւս չի կարող շարունակվել եւ անհրաժեշտ է բնապահպանության ոլորտում իրականացնել համակարգային, հիմնարար փոփոխություններ:

Նպատակը – Կոնֆերանսի նպատակն է եւս մեկ անգամ հանրությանը ներկայացնել ՀՀ բնապահպանական ամենահրատապ խնդիրները եւ առաջարկել իրավիճակից դուրս գալու իրատեսական լուծումներ:

Որպես իրավիճակից դուրս գալու տարբերակ առաջարկում ենք նաեւ դիտարկել բնապահպանության ոլորտում հանրային տեսչության/մոնիտորինգային մարմնի ձեւավորման եւ հատուկ բնապահպանական հիմնադրամի ստեղծման հարցերը, որոնք կարող են արդյունավետ գործիքներ դառնալ ներկայիս բնապահպանական հիմնախնդիրների լուծման եւ մեր երկրի տնտեսության բանական զարգացման համար:

Վայրը – Երեւան, Կոնգրես հյուրանոց, հանդիսությունների դահլիճ:

Օրը, ժամը – Ապրիլի 10, ժամը 13.30-18.00:

Ձեւաչափը – Նախատեսվում են 15 րոպեանոց ելույթներ, յուրաքանչյուր ելույթից հետո կլինի 15 րոպեանոց հարցուպատասխան: Մի քանի ելույթներից հետո կլինի կարճատեւ ընդմիջում /20րոպե/:

Թեմաները – Ընտրվել են ներկայիս ամենահրատապ եւ ճգնաժամային իրավիճակում գտնվող ոլորտները

  • Հանքարդյունաբերություն,
  • Քաղաքաշինություն,
  • Անտառներ,
  • Ջրերի աղտոտում,
  • Կենսաբազմազանություն. հատուկ պահպանվող տարածքներ:

 «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնություն

Մեկնաբանություններ (5)

Sam&Vik
De Bulki shat chkar :DDDD dra hamar mi hat bolorin en nvirel u amena karevor volortn el tvel iran :D Jokum eq hankarc u na sharunakec pashtonavarel:)) Ardaradatutian naxararin ev Ashotyanin hanum en iran pahum, karcum em lav vercnum u talisa verev
VV
Erb enq Bulkiahimnox kusaqcutiunneric dzerqazatvelu! Ba vor sksel en muraba, dzet u kampot bajanel:)))) en el sroky ancac:))) de Bulkin el glxic en vorpes patij hamayn hayutiany nvirel:)))
Yura
Aktivistner JAN dzer cav@ tanem!!! Duq itarberutiun shat petakan pashtonyaneri hayrenaser mardiq eq!!!! APREQ dzer arac@ dzer erexeqi demna galu isk iranc aracy bumerangi pes heta gnalu iranc serundnerin!
KKK
Hamapatasxan volorti patasxanatunery petakan mtacelakerpic heru mardiq en:))) Lriv Choban en eli:))) aveli lava mi tex kov u vochxar pahein gone aveli shat ogut ktain joxovrdin:)))
KK
Shat lava, chmoranaq BN naxararin ev qaxaqapetarani hamapatasxan varchutian petin hravireq, nranq dzez het en:)))) ur er tenc ban che vor bardzraguin petakan pashtonyan el mtacer petutian bnutian masin:))))

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter