HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Դատարանը մերժեց Կարեն Բեքարյանին կալանավորելու միջնորդությունը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Վարդան Գրիգորյանի, քիչ առաջ մերժեց Ազգային անվտանգության ծառայության միջնորդությունը՝ Քառյակ մեդիա ընկերության համահիմնադիր Կարեն Բեքարյանին կալանավորելու վերաբերյալ։ Այս մասին դատարանից դուրս գալով՝ լրագրողներին ասաց Կարեն Բեքարյանը:

Հիշեցնենք, որ Բեքարյանը ձերբակալվել է փետրվարի 19-ին՝ «Գագիկ Սողոմոնյան» ֆեյսբուք օգտատիրոջ կողմից կատարված գրառումների առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում։ Ապա ԱԱԾ-ն նրան մեղադրանք է առաջադրել ու կալանավորելու միջնորդություն ներկայացրել դատարան։ Բեքարյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 226.-րդ (կազմակերպված խմբի կողմից ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը), 226.2 -րդ (կազմակերպված խմբի կողմից բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը), 307.4-րդ հոդվածների (ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները խախտելը) հոդվածներով նախատեսված արարքներ կատարելու մեջ։

Նույն գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաև Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանին: Վերջինս երեկ կալանավորվել է:
Գործով մեղադրյալի կարգավիճակ ունեն նաև «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպության մենեջեր Մհեր Ավագյանը, քաղաքացի Արամ Սարգսյանը։ Վերջինիս նկատմամբ նույնպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ Մհեր Ավագյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը մերժվել է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter