HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՍԴ-ն հրապարակել է Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը հակասահմանադրական ճանաչելու մասին որոշումը

Սահմանադրական դատարանը հրապարակել է Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը հակասահմանադրական ճանաչելու մասին որոշումը։  

Հիշեցնենք, որ մարտի 26-ին Սահմանադրական դատարանը Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին վերագրվող 300.1 հոդվածը ճանաչեց ՀՀ Սահմանադրության 78-րդ և 79-րդ հոդվածներին հակասող։

Այս հոդվածները վերաբերում  են համաչափության և որոշակիության սկզբունքներին։

2019 թվականի մայիսին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ, Քոչարյանին ազատ արձակելու որոշմում էր կայացրել, ապա նաև կասեցրել Քոչարյանի և մյուսների գործի վարույթը և դիմել ՍԴ՝ ստուգելու Քոչարյանին առաջադրված մեղադրանքի՝ 300.1-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը: Նման դիմում ՍԴ-ին ներկայացրել էին նաև Քոչարյանի փաստաբանները:

Լրագրողների հետ զրույցում Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանը նշել էր, որ ՍԴ-ի այս որոշումը նշանակում է, որ Քոչարյանի և գործով մյուս մեղադրյալների նկատմամբ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածով քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման, քանի որ Քրեական օրենսգրքում այդ հոդվածը, փաստորեն, այլևս չկա։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter