HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Գյումրեցիներ-Վանյան երկխոսությունը չկայացավ. նրան ճանապարհեցին սուլոցներով և ձվերով

Թեպետ նախորդ օրը հայտարարվել էր, որ «Ասպարեզ» ակումբի դիմաց նախատեսվում է պիկետ անցկացնել ժամը 11-ին, ՀՅԴ տեղի կառույցի նախաձեռնությամբ բողոքի ակցիան սկսվել էր առավոտյան ժամը 8-ից: Ակցիայի մասնակիցներին հաջողվել էր անգամ մի փոքր «քաշքշել» ժամը 9-ին Գյումրի ժամանած Գեորգի Վանյանին եւ «բարեկամաբար» խորհուրդ տալը «շառը» առնել հեռանալ: Վերջինս համառել էր ու մի կերպ սողոսկել ակումբի բաց դռնից ներս:

Արդեն կեսօրին 100-ից ավելի մարդ էր հավաքվել ակումբի դիմաց: Երիտասարդները երգում էին հայրենասիրական երգեր` ծածանելով հայկական դրոշները: «Վանյան հեռացիր» վանկարկումները ոչ մի պահ չէին դադարում: Ադրբեջանական դրոշը, որ սկզբում պարզապես ոտնակոխ էր արվել, երիտասարդներն այնուհետեւ պատառոտեցին` որպես բողոքի նշան: Իսկ փառատոնի կազմակերպիչը, որ բնականաբար լսում եւ տեսնում էր այդ ամենը, շարունակում էր համառել` հրաժարվելով լքել ակումբի տարածքը` հայտարարելով, որ պատրաստվում է մնալ մինչեւ ժամը 15-ը, ֆիլմերի ցուցադրման համար նշանակված ժամը: «Եթե մեկ հանդիսատես անգամ գա, փառատոնը կկայանա»,-լրագրողների հարցապնդումներին ի պատասխան հայտարարեց Գեորգի Վանյանը:

Հասկանալով, որ դրսում սպասելով սայլը տեղից չի շարժվելու՝ մի խումբ գյումրեցիներ եւ տեղի լրատվամիջոցներիի ներկայացուցիչներ որոշեցին հանպատրաստից երկխոսություն սկսել փառատոնի կազմակերպիչների հետ, փորձել բացատրել նրան, որ որեւէ մեկը Գյումրիում չի պատրաստվում գալ այդ ֆիլմերի դիտմանը եւ որ երկու կողմերի համար էլ լավ կլինի, եթե Վանյանը լքի Գյումրին:

Հանպատրաստից կազմակերպված կլոր-սեղան քննարկումը քաղաքապետարանի մշակույթի բաժնի ղեկավարի եւ ԵԿՄ-ական Յուրա Ալեքսանյանի ելույթից հետո քիչ էր մնում վերածվեր ծեծկռտուքի: Վանյանը հայտարարեց, որ չէր սպասում, թե գյումրեցիք այս աստիճան վայրենի կլինեն: Նրան բառացիորեն առաջարկեցին «փասափուսեն» հավաքել ու «ռադ լինել»: «Իսկ ինչխ գուզեիր, օր գլխներիս վրա տեղ տայինք, քեզի նմանին բդի ռադ էնել, էն էլ արագ կարգով, քանի չենք սատկցրել»,- հակադարձեց ԵԿՄ տեղի կառույցի ղեկավարը:

Ի վերջո, ժամը 13:00-ին ցուցարարների ճնշման ներքո Գեորգի Վանյանը հայտարարեց, որ հրաժարվում է փառատոն անցկացնելու մտքից: Պահանջում է ոստիկաններից ապահովել իր անվտանգությունը, հեռացնել ակտիվիստներին «Ասպարեզ» ակումբից նվազագույնը 4 մետր եւ ապահովել իր անվտանգ մեկնումը Երեւան: Ուղիղ կես ժամ պահանջվեց, որ Գ. Վանյանը հետնամուտքից լքի ակումբի տարածքը: Սակայն նրան չհաջողվեց խուսափել ձվերի տարափից: Հետնամուտքի մոտ կայանած մեքենայի մոտ հավաքված բազմությունը, գոհ տարած հաղթանակից, բավարարվեց սուլոցներով ու ձվեր նետելով:

Մեկնաբանություններ (17)

Նելսոն
Հետաքրքիր է ինչ է ուզում ապացուցել էդ մարդը , նա հարյուր տոկոսով համոզված է ,որ այդ փառատոնի գաղափարը անիրականանալի է բայց էլի շարունակում է ....ուրեմն դրսից ֆինանսավորվող է և ժամանակն է որ հատուկ ծառայությունները զբաղվեն դրանով քանիոր նա գիտակցաբար խաղում է պետության վարկի հետ և առաջացնում լարված մթնոլորտ
Արմեն
Վանյանը հայտարարել է, թե գյումրեցիները «վայրենի են»: Չգիտես՝ խնդա՞ս, թե՞ լաս դրա էդ խոսքերի վրա: Ախր կարելի է՞ էս աստիճան անինքնասեր լինել, էդպես անմնացորդ տրվել թշնամուն: Կեցցե Գյումրին, որ վռնդեց դրան, Գյումրին Հայաստանի մարգարիտն է, նամուսը ու նաև արժանապատվությունը:
sergik
համաձայն եմ Անուշի հետ, մեզ մենակ դա էր պակաս, Ամերիկան հզոր պետություն է, բայց ամերիկացի որպես ազգ գոյություն չունի, թող լինի դեմոկրատական հզոր Հայաստան , բայց ասենք բնակչության միայն 60% հայ լինի, մնացածը թող լինեն ազգային փոքրամասնություններ ինչ անենք...իսկ ազգայնամոլությունը դա հայրենասիրություն չէ!!!!
Sasun
Koch em anum bolor nranc ovqer ais anhetet histerian an@nduneli en hamarum artahaitvel. Mi qashveq u mi vaxeceq, artahaitveq. Menq anugeg shakalneri azg chenq vor amboxov hardzakvenq mi tuil mardu vra, el el mi aispisi ankarevor patcharov. Sa miain turqerin e vaiel, mez vaiel che. Menq urish mshakuitic chenq vaxenum qani vor mer@ aveli bardzr e. Menq ain azg@ chenq vor xachqarner en vochnchacnum u ekegeciner en tagum. Adrbejanakan filmer@ diteluc hastat vaxenalu ban chka. Voch voq partavor che teladrel vor chpiti cuic tan. Cheq uzum mi naieq. Es vor Gyumrium linei hastat kgnai knaiei, voch te nra hamar vor gzhvum em adrbejanakan filmeri hamar (tesac chkam) ail im azat kamq@ artahaitelu hamar. Mardik azat en cankacac flim naielu kam chnaielu. Ev hai mard@ ir erkrum petq e unena aid azatutiun@.
Sasun
Zarmanum em te vonc e mer zhogovurd@ espisi primitiv sadranqneri verabervum. Iroq vor fashizmi hot e galis. 100 hogov hardzakven mi mardu vra, en el inchi hamar, ho ed mard@ bomb chi berel paitecnelu. Cheq uzum naieq mi naieq. Amot e amot... uraxacel en vor 100 hogov mi mardu hagtel en...
Anush
Inch apsos e,vor joxovrdin ayspes hoti pes karavarum en... Shaaaat aveli karevor u hratap harcer kan,voronq sakayn hanrutyan nman hamaxmbvac ardzaganqin chen arjananum.Mardik tox ayd nuyn hraparakum havaqvein u boxoqein petakan chinovnikneri u oligarxneri anpatjeli lktiutyunneric,korumpacvac datavorneric,anhetet menashnorhneric,but generalneric,antapanc @ntrutyunneric,anharki tankacumneric,u eli liq@@@ anhandurjeli erevuytneric. Te che-adrbejanakan filmer... Amot e! Tox cucadrein,mard el chgnar nayelu. U verj! Dashnakcutyun@ hertakan angam ejan hexinakutyun dzerq berec.Uzum en @ntrutyunnerin @ndaraj joxovrdi achqin toz pchel.Chem zarmana,ete mi or parzvi,vor ayd charabastik paraton@ henc irenq el kazmakerpal en.Dashnakcutyun@ ir hexinakutyan masin petq e mtacer ayn jamanak,erb koalicion karavarutyun er kazmum. Petq che kexc @nddimutyun xaxal. Da pornografia e.
Հրաչ
Հերիք չեղավ դիվանագետ լինել այ ժողովուրդ, ինչ դիբվնագիտության ամսինա, էդ ում ենք ուզւոմ կուարցնել թե ետսեք ու ետսեք մենք ինչ դիվանագետ են, իսկ ազերիները թէքել ենէդ ամենի վրա ու անում ենա վլի կոնկրետ,թ քած ունեն ամեն հայկականի վար, դու գնա դիվանագիտությունա րա: իսկ էդ ասպարեզը, այ մարդ էլ բան չմնաց ծախի էդ մարդը մի քանի քոռ կոպեկ վաստակելու համար, թեպետ ասում են միք անի կոպել չի լավ էլ փողերա
Հայկ
Կարելի էր նաև մի քիչ դիվանագետ լինել, տարբերվել ադրբենջանցիներից և ցուցադրել ֆիլմերն: Վանյանին քշելն հերոսություն չէ:
Սարգիս
Արա, նախքան Վարդան Ղուկասյան դառնալը բոլորը նրան գիտեցել են որպես Քոռ Կոլայի Վարդան, ու ինքը միշտ էլ գյումրեցիների համար եղել ու մնալու է որպես Քոռ Կոլայի Վարդան: Անուն ազգանունով դիմելով էությունը չի փոխվի մարդու, ոնց հանցագործ եղել են էնպես էլ կան ու հլը կլինեն:
Արամ Ավագյան
Իմ կարծիքով Գյումրեցիների ամենա տպավորիչ հաղթանակը կլիներ այն դեպքում երբ վանյանը ամբողջ երեկոն սպասեր դատարկ սենյակում և ոչ մի մարդ չմոտենար այդ շենքին: Առհամարհելը ավելի մեծ հարված կլիներ վանյանի համար և իրեն ֆինանսաոորող կազմակերպություններին: Ընհանրապես առհամարհելը ավելի ցավոտ է քան ապտակը: Իսկ հիմա ինքը իր հովանավորների աչքերում հերոս մնաց:
nare
Իրականում ոչ ոք էլ չհաղթեց էս պատմության մեջ: Մի քանիսը դիվիդենտներ շահեցին, որոշ մասը գրանտների հույս ունի, Վանյանը երկրից թռնելու հստակ ուղի վաստակեց, հայը օտարի աչքում կրկին անգամ անհանդուրժողի կերպար ստացավ...ու ցավոք էս ամենը կոտրվեց գյումրեցիների գլխին: Ափսոս:
ԱՐԱ
ՀԻՄԱ ԻՆՉ ԳՐՈՒՄ ԵՄ ՎԵՐԱԲԵՐՎՈՒՄ Է Sam ԱՆՈՒՆՈՎ ԸՆԹԵՐՑՈՂԻՆ. ՆԱԽ՝ ՎԱՐԴԱՆԻԿ ՉԷ, ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆ Է: ԵՎ ՀԵՏՈ, ԿՈՆԿՐԵՏ ԱՅՍ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՀԵՏ ԿԱՊ ՉՈՒՆԵՐ ՔՈ ԱՍԱԾ ՎԱՐԴԱՆԻԿԸ: ԱՅՍ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ՆԱԽԱՁԵՌՆԵԼ ԷՐ ՀՅԴ ԳՅՈՒՄՐՈՒ ՀԵՄԸ ԵՎ ՎԵՐԱԾԵԼ ԷՐ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆՈՒԹՅԱՆ: ԵԹԵ ՈՒՇԱԴԻՐ ՀԵՏԵՎՈՒՄ ԷԻՐ ԱՊԱ ԿՀԱՍԿԱՆԱԻՐ, ՈՐ ԱՅՆՏԵՂ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԲՈԼՈՐ ԽԱՎԵՐՆ ՈՒ ԱԿՏԻՎՆԵՐՆ ԷԻՆ: ԵՎ ՔՈ ՊԱՀՎԱԾՔՈՎ ԴՈՒ ԷԻՐ ԱՎԵԼԻ ՇԱՏ ՆՅՈՒԸ ԿԱՐԴԱԼՈՒՑ ՀԵՏՈ ՈԳԵՎՈՐՎԵԼ:
nare
Sam-ից Վանյայահոտ եմ առնում....
Գրիգոր
ավանդապաշտ գյումրեցիներս,հախթեցինք~~~~
nare
Բա գնա կազմակերպի, Sam, ինչի ես սպասում...մեկ էլ տեսար ակցիադ հաջողություն ունեցավ: Թե դու զանգ կախողներից ես??????
Sam
Մի էնպես էլ ոգեշնչումով է գրված էս հոդվածը... 30-ականների Գերմանիա, բայց ի տարբերություն Գերմանիայի, այստեղ «գյումրեցիք» չեն հավաքվածները, այլ Վարդանիկի մանկլավիկները ու ստրուկները: Որ թասիբ ունենաին, Վարդանիկի դռան դիմաց նման հավաքներ ու ձու շպրտոցի պետք ա կազմակերպեին... Նացիզմը ու հանցագործությունը խառնել եք հայրենասիրության հետ: Ամոթ
HASMIK
BRAVO GYUMRI....!!!!! ES HPART EM DZEZNOV!!!!!!!!!!!!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter