HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Գիտության զարգացման վերաբերյալ կուսակցությունները պետք է լուծումներ առաջարկեն»․ զրույց Տիգրան Շահվերդյանի հետ

Գործող կառավարության և «Գիտուժ» նախաձեռնության միջև երկխոսությունը դադարել է։ Գիտության զարգացման հարցերը նախաձեռնության անդամները վերջին անգամ մարտի 11-ին են քննարկել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ։ Այդ ժամանակ գործադիրում ընդունել են առկա խնդիրները, սակայն դրանց լուծման ուղղությամբ առաջարկվող տարբերակները «Գիտուժ»-ի անդամների մոտ կասկած են հարուցել։

«Գիտուժ» նախաձեռնության անդամ, Robomart ընկերության համահիմնադիր Տիգրան Շահվերդյանի հետ «Հետք»-ը զրուցել է գիտության նկատմամբ իշխանության վերաբերմունքի, առաջիկա ընտրություններում հնարավոր թեկնածուների՝ գիտության վերաբերյալ խոստումների և ծրագրերի մասին։

Տիգրան Շահվերդյանը նշում է, որ քաղաքական ուժերը իրենց ծրագրերում պետք է հստակ տարանջատեն կրթությունը գիտությունից և գիտության վերաբերյալ լուծումներ առաջարկեն։

«Գիտուժ» նախաձեռնության անդամը շեշտում է, որ իրենք որևէ քաղաքական ուժի չեն սատարում և իրենց նպատակն է, որ Հայաստանում գիտությանը զարկ տրվի։

Մեկնաբանություններ (1)

Jora Grigoryan
Ոնց անենք, որ ամեն մեկը չխոսի գիտությունից՝ ինչ որ մեկը գիտի՞։ Բուդկա ՛՛մասկվիչ՛՛-ը կպցրել է կոմպին ու զառանցում է գիտությունից։ Առանց այն էլ զիբլանոց է, գնացեք ձեր գործին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter