HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Բավրայի մաքսակետում գյուղացիների թարխունը փչացրել են. ո՞վ է պատասխան տալու (վիդեո)

Այս օրերին գյուղնախարար Սերգո Կարապետյանը նախընտրական քարոզարշավի ընթացքում գյուղացիներին հավաստիացնում է, թե գյուղմթերքի իրացման խնդիր գյուղացին չի ունենա, եւ ամեն ինչ արվելու է գյուղում ապրող մարդու կյանքը հեշտացնելու համար: Մինչդեռ արվում է ճիշտ հակառակը: Գյուղացին նորից միայնակ է եւ ամեն ինչ արվում է նրա` առանց այդ էլ վատ վիճակն էլ ավելի վատացնելու համար:

Երեկ Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղի 5 բնակիչներ մոտ 30.000 կապ թարխուն փորձել են Բավրայի անցակետով անցկացնել Վրաստան, որպեսզի կարողանան այդ կերպ իրացնել իրենց ապրանքը: Մի քանի ժամ հայաստանյան մաքսատան աշխատակիցները գյուղացիներին պահել են սահմանին` պատճառաբանելով, թե համակարգիչների հետ կապված խնդիրներ կան, իսկ գիշերը` ժամը 3-ին սահմաններում պատասխանել են, թե իրենք հրահանգ չունեն կանաչեղենը սահմանն անցկացնելու: Գյուղացիները ստիպված հետ են բերել արկղերով փաթեթավորած թարխունը եւ պատրաստվում են նետել աղբարկղը, քանի որ ամբողջությամբ փչացել է:

Այսօր առավոտյան նույն գյուղացիները գնացել են մաքսատան Արարատյան մասնաճյուղ, սակայն նրանց կոնկրետ պատասխան չեն տվել եւ հորդորել են դիմել պետեկամուտների կոմիտեի աշխատակիցներին: Պավլիկ Միսակյանը եւս թարխուն արտահանողների թվում է եղել եւ հավաստիացնում է, որ պետության վարած քաղաքականության շնորհիվ մեկ օրում միայն ինքը մոտ 2 մլն դրամի վնաս է կրել:

Նա «Հետքին» ասաց, որ պետեկամուտների կոմիտեից էլ իրենց հստակ չեն պատճառաբանել, թե ինչու թույլ չեն տվել, որ գյուղատնտեսական ապրանքը հատի հայ-վրացական սահմանը: Սա այն դեպքում, երբ վրացիներն ամեն օր Հայաստանից մեծ քանակությամբ թարխուն են տանում եւ այն հայ գյուղացուց գնում են չնչին գներով:

Գյուղացիները հստակ պատճառաբանություն չստանալուց հետո այցելել են գյուղնախարարություն: «Մեզ ընդունեց միջին տարիքի մի մարդ եւ ներկայացավ որպես փոխնախարար»,- պատմեց Պավլիկը: Նա նշեց, թե հույս ունեին, որ գոնե գյուղնախարարության համապատասխան պաշտոնյան իրենց կողքին կլիներ, սակայն նա եւս հիասթափեցրել է գյուղացիներին` ասելով, թե նախարարությունը արտահանման հետ կապ չունի:

Պավլիկ Միսակյանն ու նրա համագյուղացի ընկերները հավաստիացնում էին, որ մինչեւ սահման հասցնելը նախապես ճշտել են, թե արտահանման համար ինչ է անհրաժեշտ: Արդեն Բավրայի անցակետում նրանց ձեռքին եղել է եւ արտահանման լիցենզիան, եւ համայնքապետարանից տեղեկանք, որ իրենց աճեցրած բերքն են արտահանում, սակայն ապարդյուն:

Պավլիկ Միսակյանն ասաց, որ 40 թարխունի ջերմոց ունի եւ սեզոնին 4000 դրամ օրավարձով մինչեւ 8 բանվոր է պահում: Չհաշված բազմաթիվ ծախսեր է կատարում պոլիէթիլենային տոպրակների, պարարտանյութի, թունաքիմիկատների եւ այլ ապրանքների ու ծառայությունների համար: «Այդքան ծախս եմ անում, այս պայմաններում հողի վրա ներդրում եմ անում, բա կառավարությունն իմ կողքին չլինի՞: Էդ ինչի վրացիներին հանգիստ թողնում են թարծուն տանեն, իսկ մեզ չեն թողում: Ի՞նչ ա, մեր փողի վրա գերբ չկա, թե՞ վրացիներն են կաշառք տալիս»,-բարկանում է նա:

Պավլիկ Միսակյանն ու նրա կարգավիճակում հայտնված Հայկազ Հարությունյանը առաջին հերթին մեղադրում են գյուղնախարարությանը, որ խոսելուց բացի ոչ մի բանով գյուղացուն սատար չեն կանգնում: Ըստ նրանց՝ կառավարությունն այսօր այնպիսի պայմաններ են ստեղծում, որ մարդը ստիպված հեռանա երկրից:

Վնաս կրած գյուղացիները սպասում են պաշտոնական պարզաբանման, հակառակ դեպքում վնասի փոխհատուցման պահանջով պատրաստվում են դիմել դատարան:

 

Մեկնաբանություններ (10)

raymond
Maybe they did not pay the appropriate bribes. One cannot pass through customs in Armenia today without being continually propositioned for bribes. Feels like Pakistan.
ASHOT
LAV ES ASUM ,UXAKI MEXK ENQ VOR AMEN TAKANQI ERESIC GWXACIN ETQAN TUJVUMA
Levik
After all this government ineptitude and corruption you would think that the people would rise up and hang these bureaucrats...
zohrab
its sad to see this man produce is wasted he is a good armenian tries his best provides employment long term its good for armenia.things should be better organised arranged ministry of agriculture should be concerned about farmers plight who try their best
Ազատ մտածող
Մեր երկրում առանց կանաչ(ոչ թարխունի տեսքով)մուծելու ով կթողնի կանաչի տեխափոխեն.
Hayk
ՈՉ ՄԻ ՁԱՅՆ ՀԱՆՑԱՎՈՐ ՌԵԺԻՄԻՆ
Baron
Հարգելի Սոնա, թույլ տվեք Ձեր հետ չհամաձայնվել, Ձեր ասած երաշխիքի ժամանակները անցել են, հիմա ապրելու ու աշխատելու միակ երաշխիքը այդպիսի ճիճուներից ազատվելն է:
Սոնա
Հարգելի Baron, շատ ճիշտ եք նկատել, կամաց-կամաց բոլորն էլ կհասկանան, որ այս երկրում ապրելու ու աշխատելու միակ երաշխիքը դա է:
Գոհար Արշակյան
Սա խայտառակություն է, դավաճանություն... այս կերպ են երկրները ներսից քանդում... նման բացերի առկայության պայմաններում ինչպե՞ս են տնտեսական աՃ գրանցում...պատահական չէ, որ հայերը դրսում ավելի արագ են ոտքի կանգնում, քան բուն հայրենիքում...մեղավորները պետք է պատասխան ու փոխհատուցում տան...
Baron
Hargeli hoxagorcner, miak elq@ - Gagik Xachatryanin payater darcneln e...)))

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter