HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Արմեն Աշոտյան․ «Դիտավորյալ մսխել է բանակցային գործընթացը, դրանով է բերել պատերազմ՝ Արցախի և Հայաստանի գլխին»

«Եթե ընդդիմադիր դաշտը շարունակի այսպես աշխատել, ապա գրանցվելու է Նիկոլ Փաշինյանի տոտալ պարտությունը։ Շատ կարևոր է, որ ընդդիմադիր դաշտում որևէ մի բևեռ չտարվի անհատական խաղով»,- այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Արմեն Աշոտյանը։ Խոսեց աղմուկ հանած ձայնագրության մասին, նշեց, որ այն կատարել է իր նպատակը՝ ապացուցելով, որ Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանից ստացել է շատ լավ բանակցային ժառանգություն։

Աշոտյանի խոսքով՝ մինչև 2018թ․ բանակցել են այն հարցի շուրջ, ինչ ստանալու էին, իսկ ստանալու էին Արցախի կարգավիճակի ճանաչման գործընթացը։ Նիկոլ Փաշինյանի մասին խոսելով՝ Աշոտյանը նշեց․ «Դիտավորյալ մսխել է այդ բանակցային գործընթացը, և դրանով է բերել պատերազմ՝ Արցախի և Հայաստանի գլխին՝ տապալելով կոնստրուկտիվ, հայամետ բանակցային գործընթացը՝ զրոյացնելով դրա փաստացի հայանպաստ արդյունքները, նա բերել է պատերազմ մեր գլխին»։

Արմեն Աշոտյանի խոսքով՝ սա ուղղակի քարոզարշավ չէ, այս քարոզարշավի արանքում կա 5000 եռաբլրյան խորշ, կա 10 հազար քառ. մետր կորուսյալ հայրենիք, կա 200-ից ավելի ռազմագերի, 3000-ին մոտ անհետ կորած անձ, իսկ Հայաստանն աշխարհին ներկայացրել է մի մարդ, որն իրեն գժի տեղ է դրել։

«Արդյոք աշխարհը մեզ լու՞րջ է վերաբերվել կամ լու՞րջ է վերաբերվում, երբ տեսել է, որ հայ ժողովուրդը միամտաբար առաջնորդ է կարգել մի մարդու, որը գիժ է ձևանում, գիժ է ներկայացնում Հայաստանը աշխարհում։ Դրա համար մեզ աշխարհը չօգնեց, դրա համար մեզ Ռուսաստանը չօգնեց, որովհետև մենք գործ ունենք մի մարդու հետ, ով, տապալելով Հայաստանի բանակցային դիրքերը, խաչ քաշելով Արցախի կարգավիճակի հարցի վրա, խաբելով աշխարհի առաջնորդներին, անլուրջ ներկայացնելով մեզ ու ժողովրդին, բերեց այս պատերազմը մեր գլխին»,- նշեց Աշոտյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter