HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Արսեն Բաբայան. «Իրական եմ համարում նաև «Հայաստան» դաշինքի հետ մեր կոալիցիայի ստեղծումը»

Այսօր հրավիրված ասուլիսին «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Արսեն Բաբայանը պատասխանեց այն հարցին՝ արդյոք կոալիցիա կկազմե՞ն «Հայաստան» դաշինքի հետ խորհրդարան անցնելուց հետո։ «Ես վստահ եմ, որ այս իշխանություններին հեռացնելու համար մենք դիմելու ենք բոլոր տրամաբանված գործողություններին, և իրական եմ համարում նաև «Հայաստան» դաշինքի հետ մեր կոալիցիայի ստեղծումը»,- նշեց Բաբայանը։

Անդրադարձավ նաև «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Ռուբեն Խլղաթյանի կալանավորմանը, Բաբայանն ասաց, որ նա իր մարզում հայտնի մարդ է և նրա անունն ու ընտրակաշառքն իրար հետ համադրելի չեն, քանի որ վերջինիս հեղինակությունն ու համակիրների քանակը բացառում են ընտրակաշառք բաժանելը։ Բաբայանի խոսքով՝ նպատակն էր մեկուսացնել այդ անձին, որ Արմավիրում ձայներ չունենան։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter