HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Անդրիաս Ղուկասյանն ամփոփում է քարոզարշավի ընթացքը

«Ազատ Հայրենիք» դաշինքի վարչապետի թեկնածու Անդրիաս Ղուկասյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում ամփոփեց քարոզարշավի ընթացքը, նշեց, որ հասցրել են այցելել 39 քաղաքներ և իրենց ուղերձը հայտնել քաղաքացիներին, շփվել նրանց հետ, լսել բնակիչների հուզող հարցերը՝ կապված անվտանգության, Արցախի կարգավիճակի, տնտեսության զարգացման հետ, որոնք փորձել են ամփոփել իրենց ծրագրում։

Անդրիաս Ղուկասյանի խոսքով՝ եկել են մի եզրակացության, որ հանրության մեջ կա ընկալում՝ եկել է փոփոխության ժամը, Հայաստանը պետք է քայլ անի դեպի քաղաքակիրթ աշխարհ։

Նշեց, որ Հայաստանն ունեցել է ներքին պառակտում, չի ունեցել հավաքական ուժ, որով պետք է շարժվեր առաջ։ «Մեր բոլորի երազանքն է եղել, որ Հայաստանը լինի ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական և իրավական, այս սովորական խոսքերի հետևում կանգնած են լրջագույն իմաստներ, եթե չկա ինքնիշխանություն, չի կարող լինել ցանկացած այլ բան»,- նշեց դաշինքի վարչապետի թեկնածուն։

Ըստ նրա՝ հինգ ուժերից են ձևավորել իրենց դաշինքը, քանի որ տեսել են, որ հանրությունը սպասում է նոր քաղաքական ուժի, նոր ծրագրի, որ կարողանա դուրս գալ ստեղծված ճգնաժամից։ «Արեցինք ամենը, որ մեր համախմբումը լինի լայն և ներառի հնարավորինս շատ քաղաքական թիմեր, որոնք իսկապես շահագրգռված են, որ մեր երկրում տեղի ունենան իրական, արմատական փոփոխություններ»,-նշեց Անդրիաս Ղուկասյանը՝ հավելելով, որ եղել են ուժերի անհամաչափ ռեսուրսների բաշխումներ։ «Մեզ համար պարզ է եղել, որ այս ընտրությունը ժողովրդի մոտ ընկալվելու է որպես վատի և ավելի վատի միջև ընտրություն, և մեր նպատակն է համատեղ ուժերով ստեղծել մեր հանրության համար հնարավորություն՝ տեսնելու այլ ուղի»։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter