HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հանձնաժողովի անդամը պատրաստվում էր ծաղկեփունջ նվիրել Տարոն Մարգարյանին ուղեկցող կանանց

Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը քիչ առաջ Դուրյան թաղամասի 177-րդ դպրոցում տեղակայված 1/19 ընտրատեղամասում քվեարկությանը մասնակցելու էր եկել:

Նրան ուղեկցում էին կինը, մայրը և երեխաները: Մարգարյանների ընտրության ժամանակ հանձնաժողովի անդամ Կարեն Փիրոյանի ձեռքում ծաղկեփունջը նկատելիս հարցրինք, թե արդյոք այն նախատեսված է Մարգարյան տիկնանց համար: Պարզվեց՝ այո: Սակայն հանձնաժողովի անդամը, հասկանալով, որ մեր տեսախցիկը կարող է  ֆիքսել այն, ծաղկեփունջը փոխանցեց այլ աղջիկների:

Տարոն Մարգարյանին հարցրինք, թե արդյոք կուզենար կրկին Երևանի քաղաքապետ դառնալ: Վերջինս պատասխնեց, որ հիմա ԱԺ ընտրություններ են, դրանից հետո առիթ կունենա խոսելու և շփվելու:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter