HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

Գյուղատնտեսական արտադրանքի ծավալը Հայաստանում 6,4%-ով աճել է. ամենաբարձր ցուցանիշն է ԵԱՏՄ-ում

Եվրասիական տնտեսական միության երկրներում գյուղատնտեսական արտադրանքի ծավալները ​​2021 թվականի առաջին կիսամյակում՝ հունվար-հունիս ամիսներին նախորդ տարվա՝ 2020 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 0.6% -ով և կազմել 33.7 մլրդ ԱՄՆ դոլար։ Այս մասին հայտնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի վիճակագրության դեպարտամենտը։

ԵԱՏՄ երկրներում գյուղատնտեսական արտադրանքի աճն ամենաշատը գրանցվել է Հայաստանում՝ 6,4%, հաջորդը Ղազախստանն է՝ 3,2%, ապա՝ Ղրղզստանը՝ 1,3% և Ռուսաստանը՝ 0,2%:

Բելառուսում գյուղատնտեսական արտադրանքի ծավալները, ընդհակառակը, փոքր-ինչ նվազել են։

Գյուղատնտեսական արտադրանքի դինամիկան ԵԱՏՄ-ում

Միևնույն ժամանակ, 2021թ. առաջին կիսամյակում ԵԱՏՄ-ում կաթի արտադրությունն աճել է 0,9%-ով։ Հայաստանը երկրորդ տեղն է զբաղեցնում աճի ցուցանիշով՝ 2.6%. առաջինը Ղազախստանն է՝ 3.2%, երրորդը՝ Ղրղզստանը՝ 2.1%, ապա Բելառուսը` 1.4% և Ռուսաստանը՝ 0.3%։

Գյուղատնտեսական արտադրանք. ԵԱՏՄ
Infogram

Անասնաբուծության բնագավառում աճ է գրանցել Ղազախստանը՝ 5.5%, Ղրղզստանը՝ 1,4%։  Հայաստանում այս ոլորտում աճ կամ անկում չի գրանցվել։

Փոխարենն անկում է ապրել ձվի արտադրությունը. Հայաստանում` 8,3%-ով, Ղազախստանում՝ 12.5% ​​-ով։

Ընդհանուր առմամբ՝ ԵԱՏՄ տարածքում ձվի արտադրությունը նվազել է 2%-ով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter