HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

Ո՞ր դեպքում «Ժառանգությունն» իր ծրագիրը տապալած կհամարի

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ժառանգության» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ բոլոր գնահատականները նա կտա մայիս 7-ին` խորհրդարանական ընտրություններից հետո:

Քարոզարշավին մնացել է 12 օր, և այս ընթացքում իրենք լծված են աշխատանքով. կատարում են շրջայցեր, ունենում տարբեր հանդիպումներ` կարևորելով դրանցից յուրաքանչյուրը: Սակայն Ր. Հովհաննիսյանի խոսքերով` իրենք արդեն նկատել են որոշ խախտումներ. տարբեր պետական կառույցներում եղել է որևէ կուսակցության զինանշանը կամ դրոշը, բացի այդ` կատարվում են տարբեր ցուցակագրումներ, բաժանվում են տարբեր իրեր` որպես ընտրակաշառք:

Միաժամանակ, «Ժառանգության» առաջնորդը նկատեց, որ ի տարբերություն նախորդ խորհրդարանական ընտրություններին` այս անգամ ԶԼՄ-ներն ավելի շատ են լուսաբանում տարբեր կուսակցությունների գործունեությունը, սակայն դա, ըստ էության, կուսակցությունների իրավունքն է:

Ր. Հովհաննիսյանը նշեց, որ ինքը կողմնակից է ոչ միայն անձնական, այլև իշխանական ծախսերի ճարպահանության: Եթե «Ժառանգությունը» մեծամասնություն կազմի ԱԺ-ում, ապա այն 5 հազարները, որ «հիմա որպես ողորմություն բաժանվում է, կդառնան ոչ թե կաշառք, այլ կմտցվի բյուջե»: Նրա խոսքով`ով հաղաթահարի այսօրվա գայթակղություններն ու ճնշումները, հետագայում կստանա նվազագույնը դրա տասանապատիկը, ինչը իրավունք է:

Այն դիտարկմանը, թե «Ժառանգությունը» նախընտրական իր ծախսերով երկրորդն է ՀՀԿ-ից հետո, կուսակցության ղեկավարը բացատրեց, որ իրենք ներկայացնում է այն, ինչը ծախսել են իրականում, արդյունքում լինելու են այն սակավաթիվ ուժերից մեկն, ով իսկապես հարգում է օրենքը:

Ր. Հովհաննիսյանը նշեց, որ ԱԺ-ում մեծամասնություն կազմելուց հետո ոչ մի հանրային ծառայություն չի օգտագործվելու մասնավոր շահի, կողմնակի եկամուտներ կամ բիզնես անելու համար: Նրա խոսքերով` եթե «լեւի» եկամուտները մտնեն պետբյուջե, «ճարպահանվի այդ ճարպը»` ավելորդ թիկնապահեր, «ջիպեր»,  եթե 5 տարվա ընթացքում շարքային պատգամավորը, նախարարարը, վարչապետը և նախագահը ավելի համեստ ապրեն, կստեղծվի վստահության մեծ դաշտ: Արդյունքում բյուջեն կկրկնապատկվի, կավելանան նաև ներդրումները սփյուռքից: Դա կախարդություն չէ, այլ կլինի պարկեշտ կառավարման արդյունք:

Ր. Հովհաննիսյանը նաև նշեց, որ եթե իրենց կառավարման 5 տարիների ընթացքում արտագաղթի հարցը լուծելու նպատակով գոնե չտրվի ներգաղթի մեկնարկը, չփոխվի  հաշվեկշիռը, ապա «Ժառանգությունը» իր ծրագիրը տապալած կհամարի:

«Եթե այսպես շարունակվի, մեր դրոշակը կմնա ՄԱԿ-ի շենք մոտ, բայց պետությունը որակ չի ունենա»,- ասաց Ր. Հովհաննիսյանը: Նրա խոսքով`Եղեռնի ժամանակ կորցրել ենք 1,5 միլիոն, բայց այս 20 տարիների ընթացքում զիջել ենք 1 միլիոնից ավել, ինչը ոչ թե թշնամու, այլ մեր մեղքն է:

 

Մեկնաբանություններ (1)

tuf raf
I dont know much about Armenian politics except that most of the are totally corrupt and in it for themselves and their families and throw scraps at their cronies. If the Heritage Party keeps it's promises and delivers then hopefully they will be able to help the development of Armenia at long last. It's about time decent people who are really interested in the development of Armenia AND it's people get into power. Good luck to them.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter