HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրազդանցիները բողոքի ակցիա կանցկացնեն Չինաստանի դեսպանատան մոտ

Մայիսի 26-ին' ժամը 15:00-ին, Հրազդանում չինական ընկերության կողմից հանք շահագործելու դեմ բնակիչները պատրաստվում են բողոքի ակցիա կազմակերպել Հայաստանում Չինաստանի դեսպանատան առջև: Հրազդանի «Օրհուս» կենտրոնը և մի շարք հասարակական կազմակերպություններ նամակ են պատրաստել, որը պետք է փոխանցեն դեսպանին:

«Քանի որ չենք կարող կապ ստեղծել չինական ընկերության հետ, նպատակն է դեսպանի միջոցով խնդրագիրը հասցնել Fortune Oil ընկերությանը, որտեղ ներկայացված է հասարակության մտահոգությունը' երևույթի հետ կապված: Կից ուղարկելու ենք նաև անկախ փորձագիտական եզրակացությունը»,- նշում են կազմակերպիչները' «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի ծանուցման մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter